Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Առնվազն խելամիտ չէ նման ծավալով հողերի օտարումը, այն էլ այդ գնով»

© Sputnik / Asatur Yesayants / Романос Петросян
Романос Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2019 թվականի մարտի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդների հարցով մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է դատախազություն։
Ռոմանոս Պետրոսյան. «Առնվազն խելամիտ չէ նման ծավալով հողերի օտարումը, այն էլ՝ կադաստրային արժեքի 50% մեկնարկային գնով»

«Աբովյանի քաղաքապետարանն աճուրդով օտարել է համայնքային ենթակայության 60-ից ավելի հողակտորներ, որոնց գրեթե կեսի համար սահմանվել է կադաստրային արժեքի հիսուն տոկոսի չափով մեկնարկային գներ»,-փաստում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Губернатор Котайкской области Романос Петросян перед началом собрания председателей общин Армении (11 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կոտայքի մարզպետն Աբովյանի քաղաքապետի դեմ փաստեր է ներկայացրել դատախազություն

Ըստ մարզպետի, առնվազն խելամիտ չէ նման ծավալով հողերի օտարումը, այն էլ՝ կադաստրային արժեքի 50% մեկնարկային գնով։

«Մարզի դատախազությանն առաջարկել եմ ուսումնասիրություններ իրականացնել և օրենքով սահմանված ընթացք տալ թե՛ աճուրդների գործընթացին, թե՛ դրանց նախորդած գործողություններին։»,-մանրամասնում է պաշտոնյան։

Ըստ Ռոմանոս Պետրոսյանի, համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումների գործընթացների իրականացումը պետք է կանոնակարգվի բացառապես ՀՀ օրենսդրությամբ և ցանկացած գործողություն, ինչի արդյունքում վնաս է հասցվել պետությանը, մարզի համայնքներին կամ քաղաքացիների օրինական իրավունքներին ու շահերին, արժանանալու է իրավական խիստ հակազդեցության։

Լրահոս
0