«Հայֆիլմ» կինոստուդիան վարձակալության է տրվում մասնավոր ընկերության

© Photo : "Hayfilm" official pageКиностудия "Арменфильм"
Киностудия Арменфильм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Կինոկետ Փրոդաքշնսը» նորաստեղծ ընկերություն է: Այն գրանցվել է 2018թ.-ի դեկտեմբերի 25-ին: Հիմնադրներն են Կարեն Արշակի Ավետյանն ու Մկրտիչ Մանուկի Բարոյանը:

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան» վարձակալության կհանձնվի «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Որոշումն այսօր կայացվել է ՀՀ կառավարության հերթական նիստում` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության առաջարկով:

Ինչպես նշեց նախարար Տիգրան Խաչատրյանը, վարձակալության պայմանագիրը կնքվում է 15 տարի ժամկետով` ամսական 800 000 ՀՀ դրամ վարձավճարով:

Մութ Անկյուն-Լևոն Աթոյանց (20.11.2018) - Sputnik Արմենիա
Ինչպե՞ս է թալանվել «Հայֆիլմ» կինոստուդիան. Sputnik–ի հյուրն է Լևոն Աթոյանցը

Վարձակալը պարտավորվում է 3-5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ, որից 2.5 մլն եվրոն բարելավումների` տարածքի և դրա կենտրոնական հատվածում գտնվող լողավազանի բարեկարգման, կանաչապատման, հյուսիս-հարավ ճանապարհին միացող հատվածի վերանորոգման, տարածքի լուսավորման, ինչպես նաև դրա կապիտալ վերանորոգման համար:

Պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում պայմանագիրը միակողմանի կլուծվի, վարձակալն էլ կվճարի տուգանք` չկատարված ներդրման կրկնապատիկի չափով:

Նախագծի քննարկման ընթացքում հայտարարվեց նաև, որ «Կինոկետ Փրոդաքշնսը» պայմանագրով պարտավորվում է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայում իրականացնել բացառապես կինոարտադրական գործունեություն:

Նշենք, որ ըստ էլեկտրոնային ռեգիստրի շտեմարանում առկա տվյալների` «Կինոկետ Փրոդաքշնսը» նորաստեղծ ընկերություն է: Այն գրանցվել է 2018թ.-ի դեկտեմբերի 25-ին: Հիմնադրներն են Կարեն Արշակի Ավետյանն ու Մկրտիչ Մանուկի Բարոյանը:

Հիշեցնենք` «Հայֆիլմը» սեփականաշնորհել են 2003-2004 թվականներին։ Այն վաճառել էին «CS Media city» հոլդինգի մաս կազմող «Armenia Studios» ընկերությանը։ Ստուդիայի նոր տերերը, պայմանագրի համաձայն, պարտավորվել էին 10 տարվա ընթացքում 70 մլն դոլար ներդնել։ Ենթադրվում էր, որ տարեկան 4 գեղարվեստական, 3 մուլտիպլիկացիոն և 5 կարճամետրաժ ֆիլմ պետք է նկարահանվեր։

Սակայն գրեթե 10 տարում ոչ մի ֆիլմ չնկարահանվեց։ Այս տարիների ընթացքում շենքն անպետք դարձավ, նույնիսկ կահույքն ու սարքավորումները դուրս հանեցին։

2015 թվականի ամռանը ստուդիան վերադարձրեցին պետությանը, քանի որ սեփականատերերը 10 տարվա ընթացքում խոստացած ներդրումները չկատարեցին, ինչպես նաև չկատարեցին ֆիլմերի թվայնացման հետ կապված իրենց պարտավորությունները։ Սակայն դրանից հետո էլ «Հայֆիլմի» ճակատագիրը չփոխվեց։

Լրահոս
0