00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նովրուզ Բայրամ և մեծ լայք հայերին. ինչպե՞ս են իրանցի երիտասարդները զվարճանում Երևանում

© Sputnik / Laura SarkisianТуристы из Ирана Мехмед Миджаби, Мухаммед Мехмани и Мехмед Михмани (слева направо) на улице Амиряна
Туристы из Ирана Мехмед Миджаби, Мухаммед Мехмани и Мехмед Михмани (слева направо) на улице Амиряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը հիանալի երկիր է ճանապարհորդության համար, որտեղ կարելի է հետաքրքիր տեսարժան վայրեր տեսնել, ինչպես նաև լավ ժամանակ անցկացնել։ Դրանում համոզված են Իրանից ժամանած զբոսաշրջիկները, որոնք այստեղ տոնում են Նովրուզ Բայրամը։

Լաուրա Սարգսյան, Sputnik  Արմենիա

Ընկերներ Մեհմեդ Միհմանին, Մեհմեդ Միջաբին և Մուհամեդ Մեհմանին Հայաստան են ժամանել երկու օր առաջ։ Տղաները որոշել են «մի լավ զվարճանալ» իրենց համար արդեն հարազատ դարձած Երևանում։ Մենք նրանց հետ ծանոթացանք Երևանի կենտրոնական փողոցներից մեկում` Ամիրյանում։

«Ընկերներիս հետ, ի դեպ որոնցից մեկը՝ Մուհամեդը, Իրանում ծնված ադրբեջանցի է, Հայաստան ենք եկել, մեր տոնին` Նովրուզին», – Sputnik  Արմենիայի հետ զրույցում ասաց Մեհմեդը։

Հայաստան են եկել ավտոբուսով և այդ պատճառով ընդգծում են, որ երկրում ճանապարհները վատն են։ Սակայն հայերի հյուրընկալությունը, լանդշաֆտն ու տեսարժան վայրերը հարթում են այս փոքրիկ թերությունը, ընդգծում է Մեհմեդը։

© Sputnik / Laura SarkisianԻրանցի զբոսաշրջիկները Հանրապետության հրապարակում
Նովրուզ Բայրամ և մեծ լայք հայերին. ինչպե՞ս են իրանցի երիտասարդները զվարճանում Երևանում - Sputnik Արմենիա
Իրանցի զբոսաշրջիկները Հանրապետության հրապարակում

Նրա հետ մենք անգլերեն էինք զրուցում, Մուհամեդը դժվար էր հասկանում զրույցի էությունը, սակայն Հայաստանի և հայերի մասին հարցին ի պատասխան կարճ ժպտաց և բարձրացրեց բութ մատը։

Մենք բաժանվեցինք Իրանից ժամանած ընկերների հետ և առաջ շարժվեցինք ծանոթանալու մյուս հարևանների հետ, որոնք Հայաստան էին եկել տոնելու իրանական Նոր տարին։

Հանրապետության հրապարակի և մայրաքաղաքի հայտնի շատրվանների մերձակայքում սովորականից մարդաշատ էր։ Մարդկանց հոսքին նպաստում էին նաև վառ գարնանային արևն ու տաք եղանակը` 14 աստիճան տաքություն։ Հրապարակի մոտ օտարերկրացիների և տեղի բնակիչների, ինչպես նաև մեր ուշադրությունը գրավեց իրանցի զույգը։

© Sputnik / Laura SarkisianԿասրա Չավուշին էր կնոջ` Սախայի հետ
Նովրուզ Բայրամ և մեծ լայք հայերին. ինչպե՞ս են իրանցի երիտասարդները զվարճանում Երևանում - Sputnik Արմենիա
Կասրա Չավուշին էր կնոջ` Սախայի հետ

Կասրա Չավուշին էր կնոջ` Սախայի հետ, նրանք փողոցային երաժիշտներ են։ Արդեն 5 ամիս է՝ երգում են Երևանի տարբեր փողոցներում և այդպես գումար վաստակում:

«Հայաստանը մեզ համար նոր փուլ է դարձել։ Այսօր հրապարակում ենք նվագում, վաղը` մեկ այլ տեղ», – Sputnik  Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Չավուշին։

Զույգին դուր է գալիս Հայաստանը, սակայն նրանք արդեն կարոտել են տունը և որոշել մի քանի ամիս հետո Իրան վերադառնալ. պայմանով, որ կվերադառնան իրենց համար երկրորդ տուն դարձած Երևան։

Հանրապետության հրապարակն ու գարնանային արևի տակ շողշողացող շատրվանները ամենից շատ հավանել է Իրանից ժամանած երիտասարդ ընտանիքը` Ֆարիդ Շարաֆին, նրա կինը ու նրանց 6 տարեկան որդին։

Իրանցի ընտանիքը Հայաստան է ժամանել երեկ և տպավորված է Երևանի կոլորիտով։ Նրանք մեծ ծրագրեր ունեն մեր երկրում։

«Ուզում ենք տեսնել հայտնի Սևանա լիճը, համտեսել ձեր «ժենգյալով հացը» և Էջմիածին այցելել», – խոստովանեց Շարաֆին։

Զույգն առաջին անգամ է Հայաստանում, սակայն արդեն հաճելիորեն զարմացած է հայկական հյուրընկալությամբ։

© Sputnik / Laura SarkisianՖարիդ Շարաֆիի ընտանիքը
Նովրուզ Բայրամ և մեծ լայք հայերին. ինչպե՞ս են իրանցի երիտասարդները զվարճանում Երևանում - Sputnik Արմենիա
Ֆարիդ Շարաֆիի ընտանիքը

Ամենից շատ նրանց զարմացնում է, որ իրենց ուրախ են ընդունել, բոլորը ժպտում են, բարևում, իսկ երբ իմանում են, որ զբոսաշրջիկ են, ամեն կերպ ջանում են օգնել։

Այս դրական նոտայի վրա մենք հաջողություն մաղթեցինք Շարաֆիի ընտանիքին և գնացինք ծանոթանալու մյուս իրանցիների հետ...

Ի դեպ, Նովրուզը Նոր տարին է արևային օրացույցով։ Իրանի բոլոր քաղաքներում և բնակչության բոլոր սոցիալական խավերի շրջանում տարբեր կերպ են տոնում։ Իրանցիներն այն տոնում են մարտի 21-ից։

Իրանը վերջին մի քանի տարիների առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստան այցելած քաղաքացիների թվով։

Լրահոս
0