Ալեքսեյ Չումակովն ու Սաթենիկ Գևորգյանը մտերմիկ զրույց են ունեցել. տեսանյութ

Դիտեք, թե ինչպես է հայտնի ռուսաստանցի երգիչ Ալեքսեյ Չումակովը հանդիպել «Ты супер!» շոուի մասնակից Սաթենիկ Գևորգյանի հետ։

Էստրադային հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովը, որ հայկական արմատներ ունի, շփվել է «Ты супер!Суперсезон» շոուի մասնակից Սաթենիկ Գևորգյանի հետ։

Գյումրեցի Սաթենիկը հիանալի ժամանակ է անցկացրել «Один в один» շոուի աստղի հետ։ Չումակովը խճճող հարցեր է տվել աղջկան, իսկ վերջում հուզիչ երգ երգել Հայաստանից ժամանած հյուրերի համար։

Գյումրեցի Սաթենիկ Գևորգյանը ներկայացրել է Հայաստանը մրցույթի երկրորդ եթերաշրջանում։Առաջին եթերաշրջանի ժամանակ Հայաստանը ներկայացրել են վանաձորցի Սաբինա Մանվելյանն ու գյումրեցի Անգելինա Պապիկյանը։

«Ты супер!» մրցույթն անցկացնում են ՆՏՎ հեռուստաընկերությունը և Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը` ՌԴ լուսավորության նախարարության աջակցությամբ։Յուրաքանչյուր կիրակի Մոսկվայի ժամանակով 20։10-ին (Երևանի ժամանակով 21։10-ին) դուք կարող եք հետևել «Ты супер!» մրցույթի երրորդ եթերաշրջանի մասնակիցների ելույթներին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала