Ապրիլի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն գիշերային ժամերին

© Sputnik / Asatur YesayantsГерб партии Дашнакцутюн
Герб партии Дашнакцутюн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Զվարթնոց» օդանավակայանը 45 օր կաշխատի հատուկ ռեժիմով։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Ապրիլի 1-ից «Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն գիշերային ժամերին` երեկոյան 21:00-ից մինչև առավոտյան 09:00-ն: Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

«Աշխատանքային հատուկ գրաֆիկը կտևի 45 օր և պայմանավորված է ապրիլի 1-ից մեկնարկող վերանորոգման աշխատանքներով»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին:

Հաշվի առնելով վազքուղու փաստացի վիճակը, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ծածկույթի վերանորոգման մասշտաբային աշխատանքներ:

Աշխատանքների իրականացման ընթացքում վազքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվելու է ժամանակակից LED համակարգով:

«Զվարթնոց» օդանավակայանի վազքուղու վերանորոգման ծրագիրը կարժենա 12մլն ԱՄՆ դոլար։

Վազքուղին կառուցվել է դեռևս 1963 թվականին և մի քանի անգամ նորոգվել է, վերջին անգամ` 2003-2004թթ:

«Զվարթնոցի» վազքուղու երկարությունը 3850մ է, լայնությունը`56մ։

Լրահոս
0