00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Ուկրաինայի օրակարգն առաջ տանելը հակասում է ՀՀ շահերին. Գրիգոր Բալասանյան
09:05
5 ր
Ձյունիկ Աղաջանյան
Իշխանությունը փորձել է տարանջատել Սփյուռքը` թուլացնելով հայկական քաղաքական լծակները. Ձյունիկ Աղաջանյան
09:12
9 ր
Հայկ Ավագյան
Լեո Նիկոլյանին Հայաստան չթողնելու վերաբերյալ որևէ պատճառ չեն ներկայացրել. Հայկ Ավագյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:27
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Իմ քայլի» պատգամավորները նո՞ր են սովորելու հաշվարկել իրենց քայլերը, թե՞ նորից

© Sputnik / Asatur YesayantsРодитель с ребенком в детском саду
Родитель с ребенком в детском саду - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենի խորհրդարանի պատգամավորները ամեն անգամ կարողանում են մի նոր միջոց գտնել՝ իրենց գործունեությանը հետևողների ուշադրությունը գրավելու համար: Ընտրողների մի մասին նույնիսկ ուրախացնում են: Մարտի 29-ին, օրինակ, հիմնականում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մեծ խումբ նման ակնկալիքներ ունեցողներին հուսախաբ չարեց՝ տապալելով ԱԺ արտահերթ նիստի «առաջին սերիան»:

Այսօր առավոտյան, ավելի ստույգ՝ ժամը 11:00-ին պետք է վերսկսվեր Ազգային ժողովի արտահերթ նիստը: Այն հրավիրվել էր ՀՀ կառավարության նախաձեռնությամբ: Հիմնական օրակարգային հարցն էլ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն էր: Պատգամավորներն, ի դեպ, նախօրեին մեկնարկած արտահերթ նիստում հասցրել էին այն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել:

Памятник армянскому носу на Армянской улице во Львове - Sputnik Արմենիա
Մոտեցումն ավանդական է, քիթն էլ՝ դե գիտեք, թե ումն է…

Այսօր, ընդամենը պետք էր կիսատ մնացած գործ շարունակել, երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար հարցը դնել քվեարկության ու… ողջույն, շաբաթ-կիրակի:

Բայց արի ու տես, որ առավոտյան ժամը 11-ին ԱԺ նիստերի դահլիճում էր ու գրանցվեց 44 պատգամավոր: Դա նշանակում էր, որ քվորում չկա, և ԱԺ արտահերթ նիստը չի կարող շարունակվել: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու գործընկերներին անքվորումային տհաճ անակնկալ էին հրամցրել մի քանի տասնյակ պատգամավոր, մեծ մասը՝ մեծամասնություն կազմող «Իմ քայլից». մեկնել էին Արցախ:

Փաստը, որ պատգամավորների մի մեծ խումբ չի կարողացել ինչպես հարկն է հաշվարկել իր գործողությունների հերթականությունը, այնքան ակնհայտ էր, որ անգամ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց: Լրագրողների հետ զրույցում փոխխոսնակը ստեղծված կացության վերաբերյալ մասնավորապես նշեց. «Ոչ մի հատուկ բան չկա: Զուտ տեխնիկական հարց է, և  այդտեղ որևէ ինտրիգ պետք չէ փնտրել»:

Спикер НС Армении Арарат Мирзоян слушает речь премьер-министра Никола Пашиняна на внеочередном заседании парламента (12 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Տոկոսի տակ մնացածներն ու վարչապետի և ԱԺ նախագահի ապառիկները. «լալու բան է, կխնդանք»

Լավ, ինտրինգ չենք փնտրում: Մի տեսակ անգամ անշնորհակալ գործ է դառնում հայրենի քաղաքական կյանքում ինտրիգ փնտրելը, քանզի գնալով այն ավելի ու ավելի է մի մե՜ծ ինտրիգի տպավորություն թողնում: Բայց ասվեց՝ մի փնտրեք, չենք փնտրում: Թեպետ, մյուս կողմից, եթե ԲՀԿ (26 մանդատ) ու ԼՀԿ (18 մանդատ) խմբակցությունների պատգամավորներ եկել էին աշխատավայր, իսկ Արցախ էլ 88 հոգանոց «Իմ քայլի» ամբողջ կազմը չէր մեկնելու, հարց է ծագում, թե գործուղման մեջ չգտնվող մյուս պատգամավորների մնացյալ մա՞սն ուր էր կամ ինչո՞ւ սահմանված ժամին գործի չէր եկել: Կազմակերպչականն էլ է, փաստորեն, կաղում: Իսկ ինտրիգ, չենք փնտրում:

Իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հաջորդ արտահայտությանը համամիտ ենք: Նա, մասնավորապես, ասաց. «Համենայն դեպս լավ չէ, որ պատգամավորները ճիշտ չեն հաշվարկել։ Գուցե կարելի է այնպես անել, որ քվեարկությունից հետո մեկնեին»:

Неформальная встреча премьер-министра Армении Никола Пашиняна и президента Азербайджана Ильхама Алиева (22 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Փաշինյան-Ալիև անօրակարգ հանդիպումից արժե՞ մեծ ակնկալիքներ ունենալ

Բարի է ԱԺ փոխնախագահը, ասում է՝ լավ չէ, որ ճիշտ չեն հաշվարկել: Տողերիս հեղինակն Ալեն Սիմոնյանի չափ բարի չէ, ուստի՝ ոչ միայն լավ չէ, այլև ամոթ է, որ ԱԺ պատգամավորի մանդատ ունեցող մարդկանց մի մեծ խումբ չի կարողանում իր քայլերի տարրական հաշվարկ անել. նախ՝ գնալ ԱԺ, արտահերթ նիստն ավարտին հասցնե՞լ, թե՞ մտածել՝ վատ եղանակ է, շուտ ճամփա ելնել՝ Արցախ մեկնելու համար:

Բնութագրական է, ոչինչ չես ասի: Մանավանդ, որ «ֆեյսբուքներում» արդեն ինչ ասես, որ չասացին: Ամենից սրամիտը թերևս այն կատակն էր, որ ԱԺ երիտասարդ պատգամավորները որոշել էին «դասերից փախչել», բայց ուսմասվարը դա նկատել էր և նրանց մի մասին վերադարձրեց…

Վերջիվերջո, երբ քվորում չլինելու հետևանքով ԱԺ արտահերթ նիստի տապալման մասին աղմուկը բարձրացավ, պատգամավորների մի մասը ճամփի կեսից հետ դարձավ, հասավ ԱԺ նիստերի դահլիճ, քվորումն ապահովվեց (օրենքը հնարավորություն տալիս է, որ հաջորդող 4 ժամվա ընթացքում գան, գրանցվեն), ու խնդրո առարկա օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ 83 «կողմ» ձայնով ընդունվեց:

Площадь Республики перед митингом (29 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԵՊՀ, ընտրական օրենսգիրք, սուպերվարչապետություն. էլ ի՞նչ ափ հանեց թավշյա ալեկոծությունը

Այդ փոփոխության հիմնական նրբերանգը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մանրամասնություններին: Մասնավորապես, եթե նախագահը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրում, բայց ԱԺ-ն այդ թեկնածուին չի ընտրում, ապա նո՞ր թեկնածու պետք է առաջադրվի հաջորդ փուլում, թե՞ նորից նույն թեկնածուն էլ կարող է առաջադրվել: Ի վերջո, ընդունվեց «առաջադրվում է նոր թեկնածու» ձևակերպումը, որը, սակայն, ամեն մեկն էլի իր «զանգակատնից» է մեկնաբանում :

Իսկ այս ամենի զուգահեռ ինտրիգն էլ այն է, որ իշխանությունը ցանկություն ունի ՍԴ դատավոր ընտրել փաստաբան Վահե Գրիգորյանին, ինչպես այս թեմային անդրադարձող «չար լեզուներն» են շարունակ ասում՝ նրան հետագայում ՍԴ նախագահի կարգավիճակում և դիրքում տեսնելու համար: Սպասենք հետագա զարգացումներին, որոնցից էլ պարզ կդառնա. «չար լեզունե՞րն» էին սխալվում, թե՞ «ինտրիգ չփնտրողները»:

Մեկ բան պարզից էլ պարզ է՝ 7-րդ գումարման ԱԺ կազմի գործունեությանը հետևողները չեն հասցնի ձանձրանալ:

Լրահոս
0