Կայունից` դրական. «Մուդիզի» գնահատմամբ` ՀՀ-ի տնտեսական զարգացումները բարելավվում են

© Sputnik / Asatur YesayantsБанкомат
Банкомат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դա վկայում է այն մասին, որ «Մուդիզը» մոտակա 12-18 ամիսների կտրվածքով` ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. «Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը ՀՀ-ի սուվերեն վարկանիշի հեռանկարը և ՀՀ բանկային համակարգի կանխատեսումը «կայուն»-ից դարձրել է «դրական»: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։

Заседание Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ո՞ւմ փողերով է իրականացվելու տնտեսական հեղափոխությունը. Փաշինյանի պատասխանը

«Դա վկայում է այն մասին, որ «Մուդիզը» մոտակա 12-18 ամիսների կտրվածքով ՀՀ-ի տնտեսական զարգացումները գնահատում է դրական»,–նշել է Փաշինյանը:

Ի դեպ, «Մուդիզի» այս ցուցանիշն ակնկալում հաջորդ 12-18 ամսվա ընթացքում բանկերի վարկունակության զարգացում և տնտեսական բարձր ցուցանիշներ, որոնք կարող են խթանել գործարար ակտիվությանն ու վարկերի պահանջարկին` այդ կերպ օգնելով բարձրացնել բանկերի շահութաբերությունը:

Մասնավորապես, ըստ գործակալության կանխատեսումների, ՀՆԱ-ի աճը 2019-2020 թվականներին կպահպանվի բարձր մակարդակի վրա` մոտավորապես 4,5 տոկոս արդյունք գրանցելով։

Լրահոս
0