00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսկական հայուհի է․ Սերենա Ուիլյամսին և Ալեքսիս Օհանյանին կապում է ոչ միայն դուստրը

© AP Photo / Trevor CollensАлексис Оганян с дочкой Олимпией во время матча Серены Уильямс с Кэти Боултер на Кубке Хопмана (3 января 2019). Перт, Австралия
Алексис Оганян с дочкой Олимпией во время матча Серены Уильямс с Кэти Боултер на Кубке Хопмана (3 января 2019). Перт, Австралия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիրն անդրադառնում է հայ միլիոնատիրոջ ու աշխարհահռչակ թենիստիստուհու ճակատագրերի ընդհանրությանը,պատմում, թե ինչպես է Ալեքսիսը կնոջն անվանում բոլոր ժամանակների լավագույն մայր ու հավասարեցնում հայ մայրերին, նաև նրանց փոքրիկ դստեր՝ Օլիմպիայի մասին։

Գարի Կասպարովի մոր՝ Կլարա Շահենովնայի մասին կխոսենք հաջորդ անգամ, իսկ հիմա անդրադառնանք Սերենա Ուիլյամսի հոր՝ Ռիչարդ Ուիլյամսին ու նրա անկրկնելի փեսային՝ Ալեքսիս Օհանյանին։

Ալեքսիսին  անհնար է չանդրադառնալ։ Ինչո՞ւ։ Ահա լսեք։ «Հայ լինելն ինձ համար հաղթանակ է։ Մեզանից յուրաքանչյուրի հաջողությունը հաղթանակն է Ցեղասպանության հանդեպ․մեզ չկարողացան վերացնել, չկարողացան ստիպել լռել, մենք ամբողջ աշխարհում ծաղկում ենք (քիչ էր մնում գրեի բարգավաճում ենք, բայց մի տեսակ քարոզարշավ էր դառնալու)։ Ես հպարտանում եմ այս ամենով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Alexis Ohanian Sr. (@alexisohanian)

Կամ էլ․«Ես միշտ հպարտացել եմ իմ հայկական ազգանունով։ Եթե ԱՄՆ-ում սա անսովոր ազգանուն է ու հաճախ հարցնում են․«Որտեղի՞ց ես, ապա այստեղ, Երևանում բազմիցս նույն ազգանունով մարդկանց եմ հանդիպել ու դա շատ հաճելի է»»։

Ալեքսիս Օհանյանը բիթլիսցի Ավետիսի ու Մանզարի ծոռն է,  Ջոնի թոռը, արժանապատիվ մարդկանց զավակ։ Ծնողները նրան լավ կրթություն են տվել, որը հնարավորություն է տվել Ալեքսիսին դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար, հետևաբար՝ միլիոնատեր։ Ամուսնացած է թենիսի սուպերաստղի՝ Սերենա Ուիլյամսի հետ, երեխա են ունեցել, անունը Օլիմպիա են դրել։ Օլիմպիայի հայրը սպիտակամորթ է, մայրը՝ սևամորթ, իսկ դուստրը՝ ինչպես էլ նայես՝ հայ է։ Կհամարի՞ նա արդյոք Հայաստանն իր հայրենիքը, շատ բան հորից է կախված։ Ընդհանրապես հայրերից շատ բան է  կախված։

Անցնենք անմիջապես Ռիչարդ Ուիլյամսին՝ Սերենայի ու Վինուսի հորը։ Աղջիկները թենիսի հեղինակավոր մրցաշարերի հաղթողներ են, Օլիմպիական խաղերի չեմպիոններ, Մեծ սաղավարտների ու այլ մրցանակների դափնեկիրներ։

Այս ամենը այսպես կարող էր չլինել, եթե չեմպիոն քույներն ունևոր ընտանիքում ծնվեին։ Մի անգամ ծայրը ծայրին հազիվ հասցնող Ռիչարդի աչքին թերթից մի գրառում ընկավ։ Դրանում նշվում էր․«Ֆրանսիայի բաց առաջնության հաղթողը քառասուն հազար դոլար է ստացել»։ Այն գերազանցում էր Ուիլյամսի տարեկան եկամուտը։ Ու ահա նա ասում է կնոջը․«Մենք պետք է ևս երկու երեխա ունենանք ու նրանց թենիսի աստղեր դարձնենք»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Alexis Ohanian Sr. (@alexisohanian)

Ասաց ու արեց։ Այս երկուսը՝ Սերենան ու Վինուսը, չէին հիասթափեցնելու հորը, բայց նա շատ խիստ էր աղջիկների նկատմամբ։ Անխնա տանջում էր, մարզումները հետևում էին մեկը մյուսին, ու ի վերջո դրանք ամենօրյա դարձան, ներառյալ հանգստյան օրերը, օրը երեք-չորս ժամ, երբեմն՝ օրը երկու անգամ`վաղ առավոտյան դպրոցից առաջ ու դպրոցից հետո մինչև մութն ընկնելը։ Միանգամից քառասուն հազար դոլար, իսկ եթե երկուսը հաղթեն՝ ութսուն հազար կունենան։ Ու Ռիչարդը պրոֆեսիոնալ մարզիչ վարձեց և պատառոտված ցանցը փոխարինեց ավելի լավով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Serena Williams (@serenawilliams)

Ապա՝ ընտանիքը տեղափոխվեց Լոնգ Բիչից, որտեղ ամեն ինչ հարմարավետ էր, բայց թանկ և սկսեց ապրել սևամորթների հետնախորշերում։ Այնտեղ ամեն ինչ շատ ավելի վատ էր, փոխարենը՝ տասն անգամ ավելի էժան։ Ռիչարդ Ուիլյամսը կարծում էր, որ իսկական մարտիկները մեծանում են միայն սևամորթների առանձնաթաղերում (հիշենք ամերիկյան բռնցքամարտի, բասկետբոլի ու բեյսբոլի աստղերին ու համաձայնենք, որ աղջիկների հայրը գլուխ հանում է սոցիալական հոգեբանությունից)։

Երբ Սերենան տասը տարեկան դարձավ, Ռիչարդը նամակներ ուղարկեց Ամերիկայի թենիսի առաջատար դպրոցներ՝ հրավիրելով մարզիչներին գալ ու նայել դուստրերին։ Ռիկ Մաչին Ֆլորիդայից ամենահաջողակն էր, նա այնքան տպավորված է իր տեսածից, որ սկսեց անվճար սովորեցնել աղջիկներին։ Ու Ուիլյամսները Ֆլորիդա տեղափոխվեցին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Serena Williams (@serenawilliams)

Սերենան արդեն աղջիկների շարքում ազգային վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում էր, բա հետո՞։ Իսկ հետո խիստ, բայց խելացի հայրը դադարեցնում է աղջիկների մասնակցությունը պատանիների մրցաշարին․ նա վախենում էր «աստղային հիվանդությունից»։ Ականատեսները հիշում են, որ մարզական խաղերի ժամանակ Ռիչարդն առաջի գծի դատավոր էր ու մտածված դուստրերի հակառակորդներին ավելի մեղմ էր դատում։ Կարծում էր, որ դա կոփում է ու ձգտում է առաջացնում։ Ու ճիշտ էր կարծում, մարզումները հաճար հիստերիայով էին ավարտվում, հետո դա անցավ, բայց կորտի վրա ռակետներ նետելու սովորությունը մնաց։

Հաղթանակները հետևում էին մեկը մյուսին, շուտով կորտի թագուհիների հայը հասկացավ՝ սպորտի աշխարհում ինչն ինչ արժե։ Մի կողմից՝ արդեն խղճուկ թվացող քառասուն հազար դոլարը, մյուս կողմից՝ շատ ավելի ուրախ թվեր։ Ամբողջ կարիերայի ընթացքում քույրերը վաստակել են 125 միլիոն դոլար մրցանակային գումար, իսկ Ռիչարդի անունը գրվել է ԱՄՆ թենիսի փառքի սրահում՝ դուստրերի ձեռքբերումներում մեծ ներդրում ունենալու համար։ Այսուհետ Ուիլյամսները որոշել են գումար չտնտեսել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Serena Williams (@serenawilliams)

Բնականաբար, Սերենան ու Ալեքսիսը կոպեկները հաշվելու հիմք չունեն։ Նրանց նշանդրեքի մասին հայտարարվել է 2017 թվականին։

«Ես պատրաստ եմ ամեն ինչի կնոջս ու դստերս համար», - ասում է Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

Կնոջը անվանելով բոլոր ժամանակների լավագույն մայր, նա հավասարեցնում է նրան հայ մայրերին, որոնք իրենց երեխաների համար ամեն ինչ կանեն։ Ի՞նչ կասի ու ի՞նչ կանի Օլիմպիայի համար հայ հայրը։

Ինչպես հիմա սիրում են ասել`կտեսնենք։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Serena Williams (@serenawilliams)

Լրահոս
0