Կարմրուկի ախտանշաններն ու վտանգները

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկան կօգնի կարմրուկը տարբերել մյուս հիվանդություններից։

Աշխարհում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից լաբորատոր հաստատված բերովի արդեն չորրորդ դեպքն է գրանցվում: Դեպքերը համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի և Վրաստանի հետ:

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և օժտված է խիստ բարձր վարակելիությամբ:

Պատվաստումներն են ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումները` յուրաքանչյուր տարի փրկելով միլիոնավոր կյանքեր:

Լրահոս
0