00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանի դեռ գլուխներ են կտրում, անհնար է խոսել խաղաղության մասին. Մարուքյան

© Sputnik / Asatur YesayantsРуководитель фракции "Просвещенная Армения" Эдмон Марукян на заседании Парламента (18 января 2019). Еревaн
Руководитель фракции Просвещенная Армения Эдмон Марукян на заседании Парламента (18 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պատգամավորը համոզված է, որ ՀՀ նոր իշխանությունը ճիշտ մոտեցում է որդեգրել` միջազգային հանրությունից պահանջելով մեկնաբանել գոյություն ունեցող սկզբունքներն ու տարրերը։

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Լուսավոր Հայաստանը» Փաշինյան-Ալիև հանդիպումը դրական է որակում: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна (19 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը պատմեց Ալիևի հետ հանդիպման մանրամասներն ու խոսեց արձագանքների մասին

«Մենք մի քանի հարց ունենք, որոնք հրապարակային պատասխանները չեն տրվել: Խոսքը հայկական օրակարգի մասին է, այսինքն` 3 սկզբունքների և 6 տարրերի, որովհետև դրա մասին տեղեկություն չեղավ: Դա ենք ուզում հասկանալ: Մնացած մասով դրական արձագանքներ կան, և մենք նույնպես գտնում ենք, որ դրական է այն, որ բանակցությունները կշարունակվեն»,- ասաց Մարուքյանը:

Նա չբացառեց, որ իրենց հուզող հարցրի մասին պատգամավորները կփորձեն տեղեկություններ ստանալ գաղտնիության ռեժիմով:

«Կարծում եմ, որ նոր Հայաստանում գոնե խորհրդարանում գտնվող քաղաքական ուժերը պետք է տեղյակ լինեն ընթացող պրոցեսներից»,- ասաց Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ ինքը տեղյակ չէ նույնիսկ, թե ինչ փաստաթղթի շուրջ են ընթանում բանակցությունները: Նրա խոսքով` կա բանակցությունների նախապատմություն, բայց չկա տեղեկություն, թե որ սկզբունքների ու տարրերի շուրջ են այսօր բանակցում կողմերը:

Նոր սկզբունքների ու նոր տարրերի մշակման տարբերակը Մարուքյանը ոչ միայն չի բացառում, այլև ընդունում է` նշելով, որ հայկական կողմը հենց այդ ուղղությամբ է գնում:

Депутат от фракции Мой Шаг Рубен Рубинян на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն Ալիևի հետ հանդիպման մանրամասները դեռ չի պատմել թիմակիցներին

«Բայց մի բան պետք չէ մոռանալ: Այդ սկզբունքները պետք է հիմնված լինեն Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, Այսինքն`ակտը չի փոխվում, միջազգային իրավունքը չի փոխվում: Սա մեկնաբանությունների հարց է: Դուք տեսնում եք, որ աշխարհը փոխվում է, և սկզբունքները տարբեր կերպ են մեկնաբանվում, բնականաբար` հօգուտ ուժի: Ով ուժեղ է, նա էլ իր խնդիրները լուծում է»,- ասաց Մարուքյանը:

ՀՀ նոր իշխանությունը, պատգամավորի համոզմամբ, ճիշտ մոտեցում է որդեգրել` միջազգային հանրությունից պահանջելով մեկնաբանել գոյություն ունեցող սկզբունքներն ու տարրերը, ինչպես նաև պնդելով Արցախի վերադարձը բանակցային սեղան:

«Պրոցեսը, ըստ էության, նորացվում է և չի կարող չնորացվել, որովհետև ընդհանրապես նոր մոտեցումներ են բերվում Հայաստան, ինչը չի կարող իր ազդեցությունը չունենալ բանակցությունների վրա»,- ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում է Վիեննայի հանդիպումից հետո հայտարարված հումանիտար ոլորտում քայլեր մշակելուն, Մարուքյանը կողմերին խաղաղության նախապատրաստելու մի ճանապարհ է տեսնում` եթե սահմանին վրա տիրի երկարատև խաղաղություն:

Депутаты от фракции Процветающая Армения на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում բեկում չի արձանագրվել. ԲՀԿ

«Քանի դեռ թարմ են կրակոցները, քանի դեռ թարմ են ապրիլյան պատերազմի հետքերը, քանի դեռ գլուխներ են կտրում, անհնար է խոսել խաղաղության մասին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանի և Ալիևի` մարտի 29-ին կայացած հանդիպումն անցել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկա էին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։

Լայնաֆորմատ հանդիպմանը հաջորդել էր Փաշինյան–Ալիև առանձնազրույցը։ Հետո հանդիպումը կրկին շարունակվել էր արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Հանդիպման նախաձեռնողները հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն էին:

Լրահոս
0