Սմարթֆոնի ցանկացած գաղտնաբառ ու PIN կոդ կարելի է գողանալ

© Sputnik / Игорь Зарембо /  / Անցնել մեդիապահոցСтуденты со смартфонами
Студенты со смартфонами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գիտնականները պարզել են` ինչպես կարելի է իմանալ յուրաքանչյուր սմարթֆոնի գաղտնաբառը կամ PIN կոդը

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ սմարթֆոնի PIN կոդը հնարավոր է «կոտրել» ձայնային ալիքների միջոցով։ Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Կոռնելի համալսարանի էլեկտրոնային պահոցում։

Всероссийская студенческая олимпиада по акушерству и гинекологии (29 марта 2019). Москвa - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. սմարթ սրճարանները բազմանում են, ռոբոտը ծնող է դառնում. ո՞վ է շոու անում

Նրանք վստահեցնում են, որ երբ հեռախոսի տերը հավաքում է գաղտնաբառը կամ էլ PIN կոդը, ստեղծում է որոշակի ձայնային տատանումներ։ Եվ եթե հեռախոսը վարակվում է տրոյական ծրագրով, որը միկրոֆոնի միջոցով կարողանում է հաշվել ձայները, ապա հնարավոր է պարզել ցանկացած PIN կոդ կամ էլ գաղտնաբառ։

Գիտնականները որոշել են ասածն ապացուցել գործով և Android համակարգերի համար գաղտնալսող հավելված են ստեղծել, որը հավաքագրում է հպման ձայները։

«Լրտես» ծրագիրը փորձարկվել է մի քանի տասնյակ մարդկանց հետ, և պարզվել է, որ նմանատիպ տարբերակով կարելի է «կորզել» հավաքվող գաղտաբառերի մոտ 60%-ը։

Սմարթֆոն «ջարդելու» նոր մեթոդի հեղինակները միաժամանակ սփոփել են մարդկանց։ Նրանց խոսքով` գոյություն ունեն հատուկ միջոցներ, որոնք կօգնեն խուսափել նմանատիպ անախորժություններից։ Օրինակ` կարելի է գաղտնաբառը հավաքելու ընթացքում պարզապես անջատել սմարթֆոնի միկրոֆոնը։

Լրահոս
0