00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զենքը նկարել եմ` առանց դրան դիպչելու. Նիկոլ Փաշինյանը հարցաքննվեց դատարանում

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախընտրական գիշերը Ալեն Սիմոնյանը զանգել է Նիկոլ Փաշինյանին ու ասել, որ վիճաբանություն է տեղի ունեցել շտաբի անդամների ու ինչ–որ անձանց միջև։ ՀՀ վարչապետը ցուցմունք տվեց դատարանում։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի— Sputnik. Նախընտրական գիշերը Ալեն Սիմոնյանը զանգել է Նիկոլ Փաշինյանին ու ասել, որ վիճաբանություն է տեղի ունեցել շտաբի անդամների ու ինչ–որ անձանց միջև։ Այսօր դատարանում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը 2017թ–ի հետընտրական միջադեպի գործով վկայի կարգավիճակ ունի։

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը դատարանում է վկայի կարգավիճակով

«Ինձ պատմեցին, որ երբ շենքից իջել են, տեսել են, որ մեքենայի վրա ամրացված դրոշը չկա։ Երբ հետաքրքրվել են, թե դրոշն ով է տարել, հավաքվածներից մեկն ասել է`ես եմ տարել, ի՞նչ իրավունք ունեք այս դրոշն օգտագործելու, խոսքը ՀՀ դրոշի մասին է։ Խոսակցություն է սկսվել, որի ընթացքում դրոշը տանողներից մեկը հարվածել է Հայկ Սարգսյանին։ Բնականաբար, մեր ժողովուրդը միջամտել են, փորձել են թույլ չտալ, որ հետագա զարգացումներ տեղի ունենան։ Այդ ընթացքում այդ անձը հանել է զենքը և պահել Հայկի վրա։ Հենց այդ պահին ներկաներից մեկը արագ արձագանքել է, խփել է նրա ձեռքին, զենքը ձեռքից ընկել է»,– ասաց Փաշինյանը։

Նա հայտնեց, որ հետագայում հանդիպելով վիճաբանության մասնակիցների հետ` պահանջել է, որ իրեն ցույց տան զենքը։ Նիկոլ Փաշինյանն այն վերցրել է` առանց ձեռքով դիպչելու, նկարահանել ու ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրել` պահանջելով, որ ոստիկանությունը գա և տանի այն` կցելով գործի նյութերին։

Վարչապետի խոսքով` Հայկ Սարգսյանը, որը հիմա պատգամավոր է, չի ցանկացել, որ Փաշինյանն իրեն հասցված վնասվածքները նկարի։

«Ես տեսա, որ զենքի մեջ մարտական փամփուշտներ կային, բայց չեմ հիշում, թե ինչպես զենքը հանձնվեց ոստիկաններին»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ 2 տարի է անցել, արդեն շատ բան մոռացել է, բայց ժամանակին ամեն բան հայտնել է նախաքննական ցուցմունքում։ Իր հիշելով` ոստիկանությունն այդպես էլ չի եկել, ինքն է զենքը տարել ու հանձնել ոստիկանություն։

Դատական նիստին ներկա ամբաստանյալ Արթուր Այվազյանը հրաժարվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղելու իր իրավունքից` այն քաղաքական նպատակներով օգտագործելու հնարավորությունը բացառելու համար։

Հարցաքննության ավարտից հետո Նիկոլ Փաշինյանն արագ դուրս եկավ դատական նիստի դահլիճից ու արագ հեռացավ դատարանից։

День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը Վանեցյանի մորն ազատել է պաշտոնից

Փաշինյանին հարցաքննում են «Ելք» դաշինքի անդամների և «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի միջև 2017 թվականին տեղի ունեցած միջադեպի գործով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2017 թվականի մարտի 31–ին, ժամը 22:40-ի սահմանում Անդրանիկի փողոցի թիվ 53 շենքի բակում, անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության հանդեպ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում եռագույնի շուրջ առաջացած խոսակցությունից, որի ընթացքում նաև զենք է գործադրվել:

Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը կամ փոխադրելը):

Լրահոս
0