ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ ձյուդոյի ազգային հավաքականի անդամ, 2018 թվականի մեծահասակների Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից: ՀՀ կառավարությունն այդ մասին որոշում ընդունեց այսօրվա հերթական նիստում։
ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ Կարապետյանին տարկետում էր տրվել մինչև 2018 թվականի ձմեռային զորակոչը։ Քանի որ նա նախապատրաստվելու է և մասնակցելու է 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին և 2019-2020 թվականների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայաստանցի մարզիկին բանակից ազատելու մասին որոշման նախագիծ էր ներկայացրել։
Ֆերդինանդ Գարիկի Կարապետյանը հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: