Հայ և ռուս դիպուկահարները նշանառու կրակ վարելու հմտություններն են ամրապնդում

© Photo : press office of the MoD of RAСнайпер
Снайпер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դիպուկահարները պատրաստվում են մրցումների և զորավարժություններ են անցկացնում Կամխուդ բարձր լեռնային զորավարժարանում։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայաստանի Կամխուդ բարձր լեռնային զորավարժարանում սկսվել են ռուսական ռազմակայանի և հայկական բանակի դիպուկահարների հավաքները։

Ден Билзерян прогулялся по городу (27 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայ դիպուկահարը թիրախավորել է Բիլզերյանին. Sputnik–ի լուսանկարիչն ուրախացրել է նրան

Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի ՊՆ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռուսական ռազմակայանի Կամխուդ զորավարժարանում  բազայի զինծառայողների և Հայաստանի պաշտպանության նախարարության երկկողմանի դիպուկահարային մրցումներին նախապատրաստվելու շրջանակում սկսել են դիպուկահարների հավաքներ։

Մասնավորապես, զինծառայողները մշակում են «Դրագունով» և «Վինտորեզ» դիպուկահար հրացաններից նշանառու կրակ վարելու հնարքները և միջոցները։

Հրահանգիչները մարտավարական հատուկ պատրաստվածության պարապմունքների ընթացքում դիպուկահարներին սովորեցնում են անհատական նշանառության և թիրախի ընտրության կանոններ։

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկու երկրների դիպուկահարների պատրաստվածությանը մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ հաստիքային և արտահաստիքային դիպուկահարների թվից։

Լրահոս
0