00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք ձախողել ենք Ցեղասպանության ճանաչման գործում. Զոհրաբ Մնացականյան

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел Зограб Мнацаканян на торжественной церемонии гашения марки "150-летие Галуста Гюлбенкяна" (26 марта 2019). Еревaн
Министр иностранных дел Зограб Мнацаканян на торжественной церемонии гашения марки 150-летие Галуста Гюлбенкяна (26 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարը Ռուանդայում խոսել է Հայոց ցեղասպանության մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Հայաստանը Ցեղասպանության ճանաչման հարցում անհանգստացնող մի քանի պատճառ ունի։ Ինչպես հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը, ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանն այս մասին ասել է Ռուանդայում` պատասխանելով ռուանդական ԶԼՄ–ների հարցերին։

«Մենք ձախողել ենք այդ ոճրագործության ճանաչման գործում։ Մենք ձախողել ենք ճանաչել սերունդներին հասցված այն վնասը, երբ արդարությունը ժխտվում է։ Այժմ հինգերորդ սերունդն է, ովքեր հանդիսանում են ցեղասպանություն վերապրածներ կամ դրանց հետնորդներ։ Մենք գիտենք ցեղասպանության աղետի խորությունը: Դա տեղի է ունեցել հայերի հետ, որին հետևել են Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը»,–ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով` ամեն անգամ միջազգային հանրությունը բարձրաձայնում է «այլևս երբեք», սակայն դա բավարար չէ: Նախարարը նշել է, որ ինքներս մեզ հարց ենք տալիս՝ արդյո՞ք ցուցաբերում ենք ծանրակշիռ մոտեցում, արդյո՞ք դա բավարար է, արդյո՞ք մենք բավարար ուշադրություն ենք դարձնում ցեղասպան հակվածությունների նախանշաններին, որոնք կարող են կանխորոշվել առավել վաղ փուլում։ Բացի այդ, արդյո՞ք մենք կիրառում ենք վաղ արձագանքում՝ կանխարգելելու համար, թե թույլ ենք տվել, որ այն հանգեցնի աղետի։

Лусин Береджиклян-Хатчерян - Sputnik Արմենիա
Ով տեսել է գաղթը, երբեք չի մոռանա. Արգենտինայում մահացել է Ցեղասպանությունը վերապրած հայը

Մնացականյանի խոսքով` դրանք շատ կարևոր և դժվարին դասեր են եղել մեզ համար: «Մինչ օրս մենք՝ հայերս, բախվում ենք Ցեղասպանության հերքմանը: Բայց մենք մեզ համարում ենք հաղթողներ, քանի որ մենք պետք է բնաջնջված լինեինք երկրի երեսից: Բայց այսօր մենք ինքնավստահ ժողովուրդ ենք՝ հզոր և հպարտ իր ինքնությամբ, պատմությամբ, քաղաքակրթությամբ, որը բարգավաճող համայնքներ ունի աշխարհի տարբեր ծայրերում, ունի ազգային պետություն, երկիր: Եվ սա է մեր պատասխանը նրան, ինչը կոչված էր իսպառ բնաջնջելու մեզ»,–ասել է նա։

Նշենք, որ Մնացականյանը Ռուանդայում է մասնակցելու Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Ապրիլի 5-ին Կիգալի կատարած պաշտոնական այցելության շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուանդայի խորհրդարանի պատգամավորների պալատի նախագահ Դոնատիլ Մուկաբալիսային:

Լրահոս
0