00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նգարվելն ի՞նչ է, մե հադըմ տուն ուզեիր»․ ինչպես Փաշինյանը հասավ Գյումրի ու վերադարձավ

© Sputnik / Asatur YesayantsРабочий визит премьер-министра Никола Пашиняна в Гюмри (5 апреля 2019). Ширак
Рабочий визит премьер-министра Никола Пашиняна в Гюмри (5 апреля 2019). Ширак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի վարչապետն այցելեց երկրի` մեծությամբ երկրորդ քաղաք, որտեղից նա սկսել էր «թավշյա հեղափոխությամբ» ավարտված երթը։ Գյումրիում նրան շատ էին սպասում։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik, Դավիթ Գալստյան․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գյումրի կատարած այցը, իսկապես, հագեցած էր. երեխաների հետ սելֆի արեց, շփվեց մարդկանց հետ, սաստեց պաշտոնյաներին...

Էլեկտրական նժույգը

Ապրիլի 5-ի առավոտյան Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի ուղերթը սովորական ուղևորների համար մեկ օր առաջ չեղարկեցին՝ «տեխնիկական պատճառներով»։ Շուտով պարզվեց՝ նոր գնացքը որոշել են «փորձարկել» վարչապետը, մի քանի նախարարներն ու պատգամավորները՝ «Ռուսական երկաթուղիների» ու «Հարավկովկասյան երկաթուղու» ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Բացի այդ, Փաշինյանը ծրագրել էր աշխատանքային այցով մեկնել երկրի` մեծությամբ երկրորդ քաղաք։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
«Նգարվելն ի՞նչ է, մե հադըմ տուն ուզեիր»․ ինչպես Փաշինյանը հասավ Գյումրի ու վերադարձավ - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյան
Վաղ առավոտյան «Երևան» կայարանում իրարանցում էր։ Ոստիկանության, անվտանգության ծառայության աշխատակիցները, պաշտոնյաները կամ պարզապես պարապ մարդիկ հավաքվել էին երկաթուղային կայարանի շենքի մոտ։ Այստեղ էին գալիս նաև լրագրողներն ու պաշտոնյաները, տարբեր գերատեսչությունների աշխատակիցները։ Ոմանք ապարդյուն փորձում էին իրենց անունները գտնել անվտանգության ծառայության ցուցակներում։

Միջոցառման պաշտոնական հատվածի մեկնարկին եկան արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ու տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Փաշինյանը մի փոքր ուշանում էր, հավաքվածները խմբերի էին բաժանվել ու աշխույժ զրուցում էին։

Ըստ ժամանակացույցի` գնացքը պետք է մեկներ այն ժամին, երբ վարչապետը դեռ շրջում էր կայարանում, բայց, որքան էլ տարօրինակ է, չմեկնեց։ Գնացքը սպասեց, մինչև ամենակարևոր ուղևորը «Ռուսական երկաթուղու» գլխավոր տնօրենի տեղակալի հետ ծանոթացավ կայարանի աշխատանքին, «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությանը և լսեց էլեկտրագնացքի մասին տեղեկությունները։

 

© Sputnik / Asatur YesayantsՆոր Էլեկտրագնացքը
«Նգարվելն ի՞նչ է, մե հադըմ տուն ուզեիր»․ ինչպես Փաշինյանը հասավ Գյումրի ու վերադարձավ - Sputnik Արմենիա
Նոր Էլեկտրագնացքը
Գնացքի երկրորդ վագոնն ազատ էր, բայց նախընտրեցին չտրամադրել լրագրողներին. «միևնույնն է` բոլորի համար տեղ չկա»։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին միկրոավտոբուսներ տրամադրեցին։

Սակայն մարդիկ, միևնույնն է, լուրեր ստացան գնացքից։ Վարչապետն այս անգամ էլ չհիասթափեցրեց․ նա ուղիղ եթեր մտավ գնացքի ընթացքի ժամանակ ու մանրամասն պատմեց՝ ինչն ինչոց է, ցույց տվեց ինտերիերը։ Նա նույնիսկ «հարցազրույց» վերցրեց երկաթուղու աշխատակիցներից։

Ժողովրդի որդին

Արդեն Գյումրիում, քաղաքի տասնյակ բնակիչներ (առաջին հայացքից՝ հիմնականում բնակչության անապահով խավի ներկայացուցիչներ) հավաքվել էին հենց կառամատույցում։ Մյուսները վարչապետին սպասում էին երկաթուղու շենքի ելքի մոտ։

Շատերը վարչապետի ժամանման պահից շատ ավելի շուտ էին եկել։ Հյուրերն այդ ընթացքում բողոքում էին կայարանում նորմալ զուգարանի բացակայությունից (հատկապես, որ այն վճարովի էր)։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը Գյումրիում
«Նգարվելն ի՞նչ է, մե հադըմ տուն ուզեիր»․ ինչպես Փաշինյանը հասավ Գյումրի ու վերադարձավ - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում
Նախկին իշխանությունն այդպես էլ չի վերացրել քաղաքի խնդիրների մեծ մասը, առաջին հերթին չի հասել նրան, որ Սպիտակի երկրաշարժից հետո մոռացության մատնվի «աղետի գոտի» հասկացությունը։ Բնակիչները պնդում էին, որ նախկին իշխանությունը «միայն ժողովրդի թալանով էր զբաղվում», բայց հիմա հույս են կապում նոր վարչապետի հետ։

«Կգա, հոգ կտանի Գյումրու մասին», - վստահեցրեց կառամատույց եկածներից մեկը մյուսին։

Մեծ մասը հավաքվել էին, որ Փաշինյանին անձամբ պատմեին իրենց մեծ ու փոքր խնդիրները։

Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на шествии в Цицернакаберд (24 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանի քայլը հաջողվեց, քանի որ Գյումրիից սկսեց. գյումրեցիք գիտեն` «մեղավորն» իրենք են

Տղամարդկանցից մեկը բարձր վիճում էր ոստիկանի հետ։ Նա եկել էր իրավապահ մարմինների ու դատարանի աշխատանքից բողոքելու։ Նա պահանջում էր, որ թիկնապահներն ու անվտանգության աշխատակիցները չխանգարեն ժողովրդի ու վարչապետի շփմանը։

«Նա ժողովրդի որդին է, նրա անվտանգությունը պետք է մեզ վստահել», - հավատացնում էր տղամարդը, թեև ոստիկաններն առանձնապես հակված չէին հավատալ նրան։

Վերջապես երևաց մոտակա դեպոյից եկող գնացքը (Փաշինյանը դեպոյում կանգառ էր արել` ուսումնասիրելու համար), բայց անցավ կառամատույցի կողքով ու չկանգնեց։ Լսվեցին հավաքվածների հիասթափված ձայները։

«Ոչ էլ կգա, խաբեց ժողովրդին», - ասաց տարեց մի կին, որը փաստաթղթերի փաթեթով էր եկել վարչապետին դիմավորելու։

Ոչ, չխաբեց։ Վարչապետը եկավ ևս մեկ դեպո ուսումնասիրելուց հետո։ Գնացքը կանգնեց կառամատույցի մոտ, բազմությունը շարժվեց վագոնի դռների մոտ, հրմշտոց սկսվեց։ Դռները բացվելուց հետո բարձր ծափահարություններ հնչեցին։ Բայց Փաշինյանը չէր երևում, պարզվեց՝ նա ուրիշ դռնից էր դուրս եկել։ Նույնիսկ անվտանգության աշխատակիցները զարմացան։

Մարդիկ վազեցին նրա մոտ՝ իրենց հետ տանելով նաև այն մարդկանց, որոնք մի կողմ էին քաշվել՝ հրմշտոցի մեջ չընկնելու հույսով։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը Գյումրիում
«Նգարվելն ի՞նչ է, մե հադըմ տուն ուզեիր»․ ինչպես Փաշինյանը հասավ Գյումրի ու վերադարձավ - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում
Թիկնապահները դժվարությամբ փորձեցին հետ պահել Փաշինյանին, նախարարների մասին «մոռացան». նրանց սեղմում էին բոլոր կողմերից։ Մեկը ձայն տվեց Սուրեն Պապիկյանին. մի ձեռքից զրկված տղամարդն ուզում էր դիմել խնդրանքով կամ պահանջով (երևի` նպաստի)։

Բազմությամբ շրջապատված Փաշինյանը հազիվ կարողացավ դուրս գալ կայարանի շենքից։ Ոմանք, հույսը կտրած, թե կկարողանան վարչապետին հասնել, փորձեցին նրան դիմել մամուլի քարտուղարի միջոցով։

Նույն տեղում կանգնածները դժգոհեցին․ «Կխեղդեք նրան»։

Փաշինյանին դժվարությամբ հաջողվեց մեքենա նստել ու հեռանալ կայարանի տարածքից։ Նորից ծափահարություններ հնչեցին, այս անգամ` ոչ այնքան բարձր։

Վայրկյաններ անց տարիքով մի կին մոտեցավ ու հարցրեց․ «Փաշինյանս գնա՞ց»։

Քանդված փողոցներ

Փաշինյանը չկարողացավ հեռու գնալ։ Մի հարյուր մետր անց դուրս եկավ մեքենայից։ Այնտեղ ճանապարհն էին նորոգում, ավելի ճիշտ` քանդել էին ու դեռ չէին սարքել։ Փաշինյանին հունից հանեց այն հանգամանքը, որ մայթերն ու ճանապարհը նորոգում են, իսկ մարդիկ ստիպված են քայլել ցեխի միջով։

И.о. премьер-министра Никол Пашинян ознакомился с ходом ремонта дорог Гюмри - Sputnik Արմենիա
Կարո՞ղ ա մի հատ էլ քուչի կռիվ սկսվի... Փաշինյանը զայրացավ Գյումրիում. տեսանյութ

«Որտեղո՞վ են քայլելու դպրոցականները, մոտակայքում դպրոց կա, չէ՞», - դժգոհ դիմեց քաղաքապետ Սամվել Բալասանյանին։

Քաղաքապետը սկսեց արդարանալ։ Այդ պահին «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սարիկ Մինասյանն ավելացրեց. «Էս փառք է հլը»։ Պատգամավորի այս դիտարկումը դուր չեկավ Գյումրու քաղաքապետին։ Նա պատգամավորին մեղադրեց ստախոսության մեջ: Լեզվակռիվ սկսվեց: Փաշինյանը միջամտեց։

«Է՜, դե չեղավ ժողովուրդ, հիմա կարող ա ստեղ մի հատ էլ քուչի կռիվ սկսի, մի հատ հանգստացեք, այ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ հիմա նմա՞ն բան եք անելու», - ասաց նա։

Փաշինյանը բարկացավ ու ձայնը բարձրացրեց․․․ Ասաց, որ Հայաստանի շինհրապարակների 90%–ն աղբանոցի է նման, ու այդ հարցը պետք է լուծել։

Ժողովուրդը շարունակում էր շրջապատել վարչապետին ու փորձում էր մոտենալ նրան, այնպես որ հրմշտոցը շարունակվում էր։ Ինչ-որ պահի ժողովրդի միջից դուրս եկավ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ու, խորը շունչ քաշելով, ծխեց (բարեբախտաբար առողջապահության նախարարն այնտեղ չէր)։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը Գյումրիում
«Նգարվելն ի՞նչ է, մե հադըմ տուն ուզեիր»․ ինչպես Փաշինյանը հասավ Գյումրի ու վերադարձավ - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում
Մարդիկ շարունակում էին խնդրանքներով դիմել վարչապետին։ Փաշինյանն էլ ոմանց հետ խոսում էր, ոմանց լուծումներ առաջարկում, հանձնարարում էր նրանց հարցերով զբաղվել կամ նամակներն էր վերցնում։ Նրա ասածների մեծ մասը մեկ մետր այն կողմ չէր լսվում՝ մարդկանց կուտակման ու ձայների պատճառով։

Ինչ–որ պահի երեխաները կարողացան հասնել Փաշինյանին։ Ոմանց հաջողվեց սելֆի անել նրա հետ։

«Բոլորի հետ չեմ հասցնի», - ներողություն խնդրելով` ասաց Փաշինյանն ու շարժվեց մեքենայի կողմ։

«Ոչինչ էլ չտեսավ»

Վարչապետը գնաց «Չերքեզի ձոր» ընկերություն, որը զբաղվում է ձկնաբուծությամբ և ձկան վերամշակմամբ։ Հետո մտավ Գումրիում տեղակայված ռուսական ռազմակայան։ Նրան էին սպասում նաև 1988 թվականի երկրաշարժից հետո տնակներում ապրողները։

Տնակները նայելուց առաջ Փաշինյանը ավտոկայան մտավ, ինչ-որ բանի մասին զրուցեց նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ, որը տրանսպորտային ընկերություններից մեկը բաժնետերերից է (այդ ընկերությունը սպասարկում է նաև Գյումրի-Երևան երթուղին)։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը Գյումրիում
«Նգարվելն ի՞նչ է, մե հադըմ տուն ուզեիր»․ ինչպես Փաշինյանը հասավ Գյումրի ու վերադարձավ - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում
Քանի դեռ նրանք մեջքով պատուհանին նստած խոսում էին, մարդիկ մոտենում էին ու փորձում թիկնապահների ուսերի վրայով նայել Փաշինյանին։ Մի տատիկ, հասկանալով, որ չի հաջողվի շենք մտնել (շենք ասելը` չափազանցված է), շնորհակալություն հայտնեց Փաշինյանի թիկնապահին, որ թույլ տվեց մոտիկից տեսնել վարչապետին։

Премьер-министр Никол Пашинян рассматривает кабину нового электропоезда ЮКЖД (5 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով մեկնեց Գյումրի. լուսանկարներ

Վարչապետը շարունակեց ճանապարհը (տարբեր գրասենյակների աշխատակիցների տոնական հագուստից զգացվում էր, որ սպասում էին բարձրաստիճան հյուրին), նա դեռ շրջապատված էր մարդկանցով, թիկնապահներով ու լրագրողներով։ Վարչապետը դուրս եկավ մեկ այլ դռնից ու գնաց տնակների ուղղությամբ։

«Սա նշանակում էր պայմաններին ծանոթանա՞լ։ Ինքը ոչ մի բան էլ չտեսավ․․․», - նրա հետևից հուսահատությամբ ու ցավով ասաց ավտոկայանի աշխատակից կանանցից մեկը։ Նա ավելի շատ դժգոհ էր մարդկանցից, որոնք շեղում էին վարչապետին, քան Փաշինյանից։

Կինը բողոքեց կայարանի վիճակից (հին փայտե շենք էր)` վստահեցնելով, որ նման պայմաններում զբոսաշրջության զարգացման մասին խոսք անգամ չի կարող լինել։ Ի դեպ, Հայաստան եկող զբոսաշրջիկները հաճախ են բողոքում, որ ճանապարհների մոտ զուգարաններ չկան (ոչ միայն նորմալ, այլ ընդհանրապես)։

«Երկու տղերքս մեծացան, բանակում ծառայեցին, իսկ մենք դեռ տնակում ենք»

Ավտոկայանի մոտ տնակների մի ամբողջ ավան կա։ Փաշինյանին ուղղված բողոքներն ու խնդրանքները շատ էին, նրան մոտենում էին, խնդրում տան պայմանները նայել։

«Մի քիչ այն կողմ տարեք, թող այն աղբանոցը տեսնի», - բղավեց կանանցից մեկը՝ հայացքով ճանապարհելով նրան։

Մեկ ուրիշն էլ վարչապետին հորդորեց ուշադիր ուսումնասիրել ամեն ինչ։

Рабочий визит премьер-министра Никола Пашиняна в Гюмри (5 апреля 2019). Ширак - Sputnik Արմենիա
«Նիկո՛լ, դուխով արի Գյումրի». գոչում էին գյումրեցիները՝ դիմելով ՀՀ վարչապետին

«Երկու տղա եմ մեծացրել, բանակ եմ ուղարկել նրանք արդեն վերադարձել են ծառայությունից, իսկ մենք դեռ տնակում ենք», - կամացուկ բողոքեց մեկ այլ կին։

Փաշինյանը խոսեց մի տղամարդու հետ, հետո մտավ տներից մեկը։ Տունը քարից էր։ Տարեցներից մեկը դժգոհ ասաց հարևանին․ «Ամենահարուստ տունը տարան, այդպես էլ գիտեի»։

Նրա խոսքով՝ տունն ինչ-որ դերասանի է պատկանում, իսկ դերասաններն ու երգիչները վատ չեն ապրում։ Ավելի ուշ Փաշինյանը, արձագանքելով մարդկանց կոչերին, այլ տուն էլ մտավ։

Տղաներից մեկը մոտեցավ Սուրեն Պապիկյանին. «Պարոն նախարար, Մարալիկում ձեզ սպասում են»։ Բայց նախարարը չէր պատրաստվում այնտեղ գնալ, ասաց` պատրաստ է իր մոտ ընդունել նրանց (երևի մարալիկցիներին)։

Մարալիկցի տղայի ընկերը հարցրեց. «Սա ո՞վ է»։

Տնակներից մեկում ապրող երեխան ուրախացել էր, որ հաջողացրել է լուսանկարվել Փաշինյանի հետ։ Կինը (հավանաբար, հարևանուհին) հանդիմանեց․ «Նգարվելն ի՞նչ, մե հադըմ տուն ուզեիր»։

Անձրև սկսվեց։ Ժամանակը սուղ էր։ Փաշինյանը պետք է նաև «Շիրակ» օդանավակայան գնար ու մայրաքաղաք վերադառնար։ Մի քանի հարկադրված կանգառներից հետո հասավ մեքենային։

Վարչապետին, ինչպես և Գյումրու մյուս հյուրերին սպասում էին ոչ թե հավասար ռելսերը, այլ քանդած ու անվերջ կառուցվող ճանապարհը, որը տանում էր դեպի Երևան։

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյանը Գյումրիում
«Նգարվելն ի՞նչ է, մե հադըմ տուն ուզեիր»․ ինչպես Փաշինյանը հասավ Գյումրի ու վերադարձավ - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Գյումրիում
Լրահոս
0