Սուպերպրոֆեսիոնալ հայուհիները, որոնք մեծ հետք են թողել համաշխարհային պատմության մեջ

© Photo : Bernard LamarcheФлора Забел Мангасарян-Хичкок
Флора Забел Мангасарян-Хичкок - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայրության և գեղեցկության տոնի օրը Sputnik Արմենիան իր ընթերցողներին է ներկայացնում հանրահայտ դարձած այն հայուհիներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել մարդկային կենսագործունեության այս կամ այն ոլորտի զարգացման գործում և մնացել համաշխարհային պատության մեջ:

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Կենսագործունեության շատ ոլորտներ մինչև որոշակի պահ զուտ տղամարդկային են համարվել։ Սակայն պատմությունը հիշում է խելացի, վառ և տաղանդավոր հայուհիների անունները, որոնք, ուշադրություն չդարձնելով արգելքներին ու կարծրատիպերին, շատ ոլորտներում առաջամարտիկ են դարձել։ Մայրության և գեղեցկության տոնի օրը Sputnik Արմենիան հարկ է համարում հիշեցնել նրանցից մի քանիսի մասին։

Զարուհի Կավալջյան՝ Թուրքիայի պատմության մեջ առաջին կին բժիշկը

Որքան էլ դառնությամբ և հեգնանքով լի հնչի, բայց հայերն Օսմանյան կայսրությունում նույնիսկ հալածանքների շրջանում հաճախ աշխատել են հանուն թուրքերի փրկության։Զարուհի Կավալջյանը 1875 թվականին Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի շրջանավարտ, Ստամբուլի մոտ գտնվող Իզմիթ և Ադափազար քաղաքներում ճանաչված հայտնի բժիշկ Սերոբ Կավալջյանի դուստրն է: 1898 թվականին ավարտելով Ադափազարի ամերիկյան քոլեջը` Զարուհի Կավալջյանն ընդունվել է Չիկագոյի Իլինոյս համալսարանի բժշկական ֆակուլտետ: 1903 թվականին ավարտելով համալսարանը` Զարուհի Կավալջյանը դառնում է Թուրքիայի առաջին կին բժիշկը:

Столица Османской империи - Стамбул - Sputnik Արմենիա
Հայկական ֆեմինիզմի ծնունդը Օսմանյան կայսրությունում, կամ «ագռավ–տղամարդկանց» համար

Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետի 1903 թվականի շրջանավարտների վերաբերյալ արխիվային փաստաթղթում նշվում է. «Քանի որ Աբդուլ Համիդ երկրորդի ժամանակաշրջանում որպես բժիշկ թույլատրվում էր աշխատել միայն ոչ կայսրության քաղաքացի հանդիսացող կանանց, Զարուհի Կավալջյանին չի հաջողվել բժիշկ աշխատել»: Նա ընթերակայել է իր բժիշկ հոր մոտ և Ամերիկյան քոլեջում դասավանդել կենսաբանություն: Սերոբ Կավալջյանի կաթված ստանալուց հետո նրա հիվանդների բուժման գործը ստանձնած Զարուհի Կավալջյանը Առաջին համաշխարհային պատերազմի դժվարագույն պայմաններում ակտիվորեն բժշկությամբ է զբաղվում` ծառայություն մատուցելով տարբեր հիվանդանոցներում: Հետագայում բնակություն հաստատելով Ստամբուլում և շարունակելով դասավանդել Սկյութարի ամերիկյան օրիորդաց քոլեջում` նա ծառայություններ է կատարել դոկտոր Քավալ անվամբ:

Զարուհի Կավալջյանը մահացել է Սկյութարում 1969 թվականի հունիսի 30-ին 92 տարեկան հասակում: Թաղվել է Ստամբուլի Ֆերիքյոյ թաղամասի հայկական բողոքական գերեզմանոցում՝ իր քրոջ կողքին:

Դիանա Աբգար՝ աշխարհում առաջին կին դեսպանը

Տաղանդավոր հայ գրող, հրապարակախոս և դիվանագետ Դիանա Հովհաննես Աբգարը ծնվել է 1859թ-ին Բիրմայում բարեկեցիկ ընտանիքում։ Բիրման այդ ժամանակ  Բրիտանական Հնդկաստանի կազմի մեջ էր։

© Sputnik / Aram NersesyanԴիանա Աբգար. Հեռավոր Արևելքում Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ
Սուպերպրոֆեսիոնալ հայուհիները, որոնք մեծ հետք են թողել համաշխարհային պատմության մեջ - Sputnik Արմենիա
Դիանա Աբգար. Հեռավոր Արևելքում Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ

Կալկաթա տեղափոխվելուց հետո աղջիկը սովորել է հոգևոր ճեմարանում, որտեղ ստացել է անգլիական կրթություն և ուսումնասիրել սանսկրիտ և հինդի, իսկ տանը՝ հայերեն։

Вараздат Казанчян - Sputnik Արմենիա
Պլաստիկ վիրաբուժության առաջին պրոֆեսորը. ինչպե՞ս հայ բժիշկը Հարվարդում դարձավ հռչակավոր

Ամուսնությունից հետո Դիանան ամուսնու՝ վաճառական Միքայել Աբգարի հետ տեղափոխվել է Ճապոնիա։ Հենց Ծագող արևի երկրում էլ նա գործունեություն է ծավալել որպես գրող, գործարար, դիվանագետ և մեկենաս։ Հայոց ցեղասպանության մասին ինը գրքերի հեղինակը փորձել է ամեն կերպ օգնել իր հայրենակիցներին և հատկապես Թուրքիայից փախած գաղթականներին։

Երբ 1918-ի մայիսի 28-ին Հայաստանն անկախություն է հռչակել, աշխարհը չի շտապել ընդունել այն։ Դիանա Աբգարի ջանքերով Ճապոնիան դարձել է առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչել է Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Նույն թվականին Աբգարը նշանակվել է Հեռավոր Արևելքում Հայաստանի առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը և գլխավոր հյուպատոսը։ Այսպիսով, նա դարձել է աշխարհում առաջին կինը, որը դիվանագիտական պաշտոն է ստացել։

Զաբել Մանգարսարյան՝ ամերիկյան համր կինոյի առաջին դերասանուհին

20-րդ դարասկզբին Բրոդվեյի թատերական բեմահարթակներում փայլող աստղ Ֆլորա Զաբելը (Flora Zabelle) ծնվել է 1880 թվականին Կ.Պոլսում՝ ամերիկյան «Ռոբերտ» քոլեջի շրջանավարտ, հետագայում ճանաչված ամերիկահայ գրող, պատմաբան, աստվածաբան և փիլիսոփա Մանգասար Մանգասարյանի և Ագապի Ալթունյանի ընտանիքում:

© Photo : Library of CongressՖլորա Զաբել Մանգասարյան-Հիչքոկը Ռայմոնդ Հիչքոկի հետ
Սուպերպրոֆեսիոնալ հայուհիները, որոնք մեծ հետք են թողել համաշխարհային պատմության մեջ - Sputnik Արմենիա
Ֆլորա Զաբել Մանգասարյան-Հիչքոկը Ռայմոնդ Հիչքոկի հետ

Հազիվ փրկվելով Օսմանյան կայսրության կազմակերպված հայերի ջարդերից՝ նրանց ընտանիքը հանգրվանում է Չիկագոյում:

Զաբելի միակ երազանքն էր մեծ բեմի դերասանուհի դառնալը: Եվ ահա 19 տարեկանում, դժվարությամբ ստանալով ծնողների համաձայնությունը, նա համարձակ որոշում է կայացնում մեկնել Նյու Յորք՝ բառացիորեն նվաճելու Բրոդվեյը: Դերասանական և երաժշտական բացառիկ տաղանդը, գեղեցիկ սոպրանոն, արևելյան ինքնատիպ արտաքինը և գումարած եռանդուն նպատակաուղղվածությունը շուտով հաջողություն են բերում երիտասարդ աղջկան բրոդվեյյան մի շարք ներկայացումներում:

Самолет МИГ перед боевым вылетом - Sputnik Արմենիա
Երկրագնդից մեկ քայլ արագ. հայեր, որոնք «հայտնագործեցին» աշխարհը

1905 թվականին Ֆլորա Զաբել բեմական անունով կատակերգական ժանրի արդեն ճանաչված դերասանուհին ամուսնանում է Բրոդվեյի մյուզիքլների աստղ Ռայմոնդ Հիչքոկի (Raymond Hitchcock) հետ: Ամուսնական զույգը միաժամանակ և հաջողությամբ խաղում էր միասին թատրոնում, և համատեղ բեմադրություններ էր իրականացնում: Բրոդվեյի թատրոններում Զաբելը ընդհանուր առմամբ խաղաց 14 մյուզիքլներում:

Ֆլորա Զաբել Մանգասարյան-Հիչքոկը դարձավ նաև առաջին կին դերասանուհիներից մեկը ամերիկյան համր կինոյում՝ խաղալով մի շարք կատակերգական ֆիլմերում: Նրա առաջին ֆիլմերն էին 1915 թվականին նկարահանված «Օղակապոչ ռնգեղջյուր» ("Ringtailed Rhinoceros") և «Գյուղական վիճաբանություն» ("Village Scandal") ֆիլմերը: Հատկապես մեծ հաջողություն ունեցավ 1916-ին նկարահանված «Կարմիր այրի» ("The Red Widow") կինոնկարը, որտեղ Զաբելի զուգընկերն էր հանրահայտ դերասան Ջոն Բերիմորը: Այսպիսով, Ֆլորա Զաբելը փաստորեն հանդիսանում է նաև առաջին հայ կինոդերասանուհիներից մեկը:

Ալենուշ Տերյանը՝ իրանական աստղագիտության մայրը

Հայտնի աստղաֆիզիկոս Ալենուշ Տերյանին անվանում են «իրանական աստղագիտության մայր»։ Նրա հետազոտությունները գիտության այդ ոլորտում 20-րդ դարի կեսին ընկած էին Իրանում աստղաֆիզիկայի հետագա զարգացման հիմքում։

© Photo : Public domainԱլենուշ Տերյանը
Սուպերպրոֆեսիոնալ հայուհիները, որոնք մեծ հետք են թողել համաշխարհային պատմության մեջ - Sputnik Արմենիա
Ալենուշ Տերյանը

Ավարտելով Թեհրանի համալսարանը 1947թ.՝ Ալենուշ Տերյանը հայրենի բուհում ձեռնամուխ է եղել քրտնաջան հետազոտական աշխատանքի, իսկ որոշ ժամանակ անց գլխավորել ֆիզիկայի գծով հետազոտական աշխատանքները։

Лилит Терьян - Sputnik Արմենիա
Իրանի քանդակագործութեան մայրը. ինչպէս Լիլիթ Տէրեանը գրաւեց Թեհրանը

1950-ականներին երիտասարդ հայուհին հրավեր է ստացել Փարիզի Սորբոնի համալսարանից, որտեղ 1956թ. նրան շնորհվել է մթնոլորտի ֆիզիկայի դոկտորի աստիճան։

Այնուհետև Տերյանը մի քանի ամիս հետազոտական աշխատանք է իրականացրել Արևմտյան Գերմանիայում։ Վերադառնալով Թեհրան՝ նա շարունակել է գիտահետազոտական ու դասախոսական աշխատանքը։

1964թ. նա դարձավ Իրանում առաջին կինը, որին շնորհվեց ֆիզիկայի պրոֆեսորի կոչում։

Ղեկավարելով Թեհրանի համալսարանի արևային դիտարանը՝ նա երկար տարիներ ոչ միայն նշանակալից բացահայտումներ է արել, այլև կրթել է իրանցի աստղաֆիզիկոս գիտնականների մի քանի սերունդ։

Սրբուհի Էլիաս՝ Նոր Զելանդիայում առաջին կին գլխավոր դատավորը

Սիան Էլիասը (իսկական անունը՝ Սրբուհի Էլիաս) առաջին կինն է, որը զբաղեցրել է Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը:

Նա ծնվել է 1949թ. մարտի 13-ին հայկական ընտանիքում։ Նրա ծնողները Ցեղասպանության տարիներին փախել էին Օսմանյան Թուրքիայից Մեծ Բրիտանիա:

© AP Photo / ROSS LANDԱրքայազնը Ուիլիամը՝ Նոր Զելանդիայի վարչապետ Հելեն Քլարկի (ձախում) և Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահ Սիան Էլիասի հետ (30 հունիսի 2005 թ., Վելիգտոն)
Սուպերպրոֆեսիոնալ հայուհիները, որոնք մեծ հետք են թողել համաշխարհային պատմության մեջ - Sputnik Արմենիա
Արքայազնը Ուիլիամը՝ Նոր Զելանդիայի վարչապետ Հելեն Քլարկի (ձախում) և Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահ Սիան Էլիասի հետ (30 հունիսի 2005 թ., Վելիգտոն)

Էլիասը սովորել է աղջիկների մասնավոր գիմնազիայում, ինչից հետո ընդունվել է Օկլենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ:

Отставной главный старшина ВМФ США Анна Дер-Вартанян (слева) пожимает руку отставному генерал-майору ВВС Жанне Холм во время церемонии Дня памяти, состоявшейся в Мемориале женщины на военной службе в Америке (26 мая 2008). Арлингтон, Вирджиния - Sputnik Արմենիա
Այս հայուհին ԱՄՆ–ում դարձել է առաջինը. ինչպես է Տեր–Վարդանյանը նվաճել ամերիկյան նավատորմը

Սկսելով կարիերան տեղի իրավաբանական ընկերություններից մեկում` Սրբուհի Էլիասը մեծ հաջողությունների է հասել՝ 1984թ. նա ստացել է Օքլենդի շրջանի իրավական հարցերով լիազորի պաշտոն, իսկ 4 տարի անց դարձել է Թագավորական դատարանի անդամ:

1998թ. Էլիասը արժանացել է պետական մեդալի, ինչից հետո նշանակվել է Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահ, այդ պաշտոնում է մինչ օրս (մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էին միայն տղամարդիկ):

Նոր Զելանդիայի Գերագույն դատավորի պաշտոնի յուրահատկությունը այն է, որ նրա պարտականությունների մեջ է մտնում երկրի գեներալ-նահանգապետին փոխարինելը (նա նշանակվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից)՝ նրա հիվանդության կամ անհրաժեշտ պահին բացակայելու դեպքում:

Լրահոս
0