Բուլղարացի թուրքն օգնել է հայերին․ Վեժդի Ռաշիդովին պարգևատրել են մարդասիրության համար

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցЗдание парламента (в центре) в городе София.
Здание парламента (в центре) в городе София. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԴԵռ 1988թ-ին քանդակագործ Վեժդի Ռաշիդովը 60 հազար դոլար է փոխանցել Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնության համար։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հայտնի քանդակագործ, Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր Վեժդի Ռաշիդովը շնորհակալագիր է ստացել Հայաստանի դեսպանատանը, հաղորդում է բուլղարական «Բլից» պարբերականը։

Ռաշիդովը հայտնի քանդակագործ է, նրա աշխատանքները պահվում են աշխարհի շատ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ 1988թ-ին նա 60 հազար դոլար օգնություն էր փոխանցել Հայաստան՝ ի աջակցություն երկրաշարժից տուժածների։

Ռաշիդովի արարքը որոշել է գնահատել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Բուլղարիայում Հայաստանի դեսպանատանը նրան ցուցաբերած օգնության համար հանձնել են շնորհակալագիր։ Ռաշիդովը Հայաստանի պատվավոր քաղաքացի է։

Նա ծագումով թուրք է, բայց բազմիցս քննադատել է Բուլղարիայի թուրքամետ «Շարժուն հանուն իրավունքի և ազատության» կուսակցությունը։

2014-17թթ-ին նա եղել է Բուլղարիայի մշակույթը նախարար, հիմա բուլղարական խորհրդարանի պատգամավոր է, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ։

Լրահոս
0