Երեք տարեկան երեխան 50 տարով արգելափակել է ամերիկացի լրագրողի iPad–ը

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել ֆոտոբանկПланшетный компьютер Apple iPad
Планшетный компьютер Apple iPad - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Լրագրողը Twitter–ում հրապարակել է 25 536 442 րոպեով արգելափակված սարքի լուսանկարը ու խնդրել է օգնել որևէ խորհրդով։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ամերիկացի լրագրող Էվան Օսնոսի հետ զվարճալի դեպք է տեղի ունեցել։ Բանն այն է, որ երեք տարեկան երեխան գրեթե կես դարով արգելափակել է նրա iPad–ը։

Լրագրողը հրապարակել է 25 536 442 րոպեով արգելափակված սարքի լուսանկարը Twitter–ում ու խնդրել է օգնել խորհրդով։

«Սա ֆեյքի տեսք ունի, բայց, ավաղ, հենց այսպիսի տեսք ունի մեր iPad–ն այն բանից հետո, երբ երեք տարեկան երեխան փորձել է (բազմաթիվ անգամ) արգելափակումից հանել սարքը։ Գաղափարներ կա՞ն», – գրել է Օսնոսը։

​Օգտատերերը նրան մի քանի տարբերակ են հուշել, իսկ ընկերներից մեկը Օսնոսին խորհուրդ է տվել iPad–ը պահել ու նվիրել որդու 50-ամյակին։

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала