Երևանը կապել է արևելքն արևմուտքին. ով է օգնում իրանցիներին ու աֆղանացիներին մտնել ինտերնետ

© AP Photo / Vahid SalemiПользователи интернет-кафе в Тегеране
Пользователи интернет-кафе в Тегеране - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հայ օպերատորը տրաֆիկ է մատակարարում Իրան, Իրաք ու Աֆղանստան։ Իսկ վերջերս այն սկսել է սպասարկել Պարսից ծոցից Ֆրանկֆուրտ խոշոր կապուղին։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հայկական ինտերնետ–պրովայդերը արդեն սկսել է տրաֆիկ մատակարարել Կատար–Իրան–Եվրոպա երթուղով։

Сотрудник в офисе компании Лаборатория Касперского в Москве. - Sputnik Արմենիա
Վիրուսների խաղը. ո՞ր սերիալներում են թաքնված վարակիչ ծրագրերը

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ucom ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Փետրվարի վերջին հայկական ընկերությունը Իրանում տրաֆիկի տարանցման մասին համաձայնագիր է կնքել Gulf Bdridge International պրովայդերի ու Իրանական տելեկոմունիկացիոն ընկերության հետ։ Հայտարարված մրցույթում հայկական ընկերությունը կարողացել է հաղթել թուրքականին և ադրբեջանականին։

«Մենք իրականացնում ենք նույնիսկ կարելի է ասել ոչ թե ինտերնետ–տրաֆիկի տարանցում, այլև դրա վաճառք։ Մենք ստանում ենք այն ու ուղարկում ենք։ Ընդ որում` մենք ենք ընտրում, թե  ինչպես այն մատակարարել Եվրոպա։ Մեզանից պահանջվում է երկկողմանի տվյալների հոսք ապահովել։ Որոշումները, թե ինչպես դա անել, մենք ենք ընդունում», – պարզաբանեց Եսայանը։

Старт продаж iPhone X начнется в России 3 ноября - Sputnik Արմենիա
Այ քեզ բան. մարդիկ «քնաբեր» գիշերանոց են ստեղծել, «չինացին» սայթաքել է, 5G–ն` գործարկվել

Եվրոպայում հայկական պրովայդերը համագործակցում է De-CIX տրաֆիկի փոխանակման ֆրանկֆուրտյան կետի հետ, որն աշխարհի խոշորագույն տվյալների փոխանակման կետն է։ Ընկերության սերվերներն արդեն դրվել են այնտեղ։

Եսայանն ընդգծեց, որ սա արտասահմանյան գործընկերների հետ աշխատելու առաջին փորձը չէ։ Այժմ ընկերությունը մատակարարում է Իրան եվրոպական տրաֆիկի ավելի քան 40%–ը, ավելի քան 30%–ը` Իրաք ու Իրաքյան Քրդստան։ Ու նույնիսկ Իրան գնացող արտաքին տրաֆիկի ավելի քան 10%-ը Հայաստանի միջով է գնում։

Եսայանն ընդգծեց, որ սա արտասահմանյան գործընկերների հետ աշխատելու առաջին փորձը չէ։ Այժմ ընկերությունը մատակարարում է Իրան եվրոպական տրաֆիկի ավելի քան 40%–ը, ավելի քան 30%–ը` Իրաք ու Իրաքյան Քրդստան։ Նույնիսկ Աֆղանստան գնացող արտաքին տրաֆիկի ավելի քան 10% Հայաստանով է գնում։

Женщина со смартфоном проходит мимо магазина Samsung в Нижнем Манхэттене (11 октября 2016). Нью-Йорк - Sputnik Արմենիա
Samsung–ը «կոտրած սմարթֆոնի» պատերազմ է հայտարարել Apple-ին

«Մենք վաճառում ենք այն ազգային օպերատորին` Afghan Telecom–ին։ Հետո այն հետևում է` ինչ հաճախորդների է այն գնում ու որքան են այդ հաճախորդներն անվտանգ», – նշեց Եսայանը։

Իհարկե, բոլոր այդ երթուղիներում Հայաստանը միակ խաղացողը չէ։ Նա ավելացրեց, որ ստացվում է մրցել գնի ու որակի հարաբերակցությամբ։

Հարցին, արդյո՞ք որոշ երկրների պրովայդերները չեն վիճարկում միջազգային տենդերները, Եսայանը պատասխանեց. «Սա մրցակցություն է։ Ու եթե որևէ մեկը պատրաստ չէ դրան, մենք պատրաստ ենք»։

Նշենք, Իրանի ու Կատարի օպերատորների հետ համաձայնագրերը կնքվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրանյան այցի ժամանակ։ Ալեքսանդր Եսայանը Իրանի ՏՏ ու կապի նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիին  հրավիրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ֆորումին (WCIT), որը տեղի կունենան հոկտեմբերին Երևանում։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала