Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Մաթևոսյան․ «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Ղարաբաղից էին, բայց հայ են»

© Photo : provided by Beniamin MatevosyanБениамин Матевосян
Бениамин Матевосян - Sputnik Արմենիա
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Բենիամին Մաթևոսյանը խոսել է ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցություններին Արցախի մասնակցության մասին։

 

Բենիամին Մաթևոսյան․ «Ստեփանակերտը ոչ թե պետք է նստի Հայաստանի տեղը, այլ նստի Հայաստանի կողքին»

Մաթևոսյանը նշում է` ԼՂՀ–ն գուցե բանակցությունների սեղանի շուրջ չի նստել, բայց միշտ եղել է բանակցությունների կողմ։

«Փաշինյանն ու այսօրվա քաղաքական էլիտան պետք է հասկանան, որ եթե անգամ հաջողվի Արցախին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ , ապա Ստեփանակերտը պետք է ոչ թե գա, նստի Հայաստանի տեղը, այլ նստի Հայաստանի կողքին»,- ասաց Մաթևոսյանը։

Ըստ քաղաքական մեկնաբանի՝ անընդունելի է ձևակերպումը, երբ ասում են Ռոբերտ Քոչարյանն ու Սարգսյանը ղարաբաղցի են, դրա համար բանակցելու մանդատ ունեին։

Մաթևոսյանի խոսքով՝ Քոչարյանն ու Սարգսյանը Ղարաբաղից էին, բայց հայ են։ Այդ ձևակերպումը պատասխանատվությունից խուսափելու փորձ է` հետագայում ցանկացած խնդրի առաջացման դեպքում պատասխանատվությունը Ստեփանակերտի վրա գցելու համար։

Մանրամասները` ձայնագրության մեջ։

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала