ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր առավոտյան անսովոր տեսարանի ականատես է դարձել Ազգային ժողովի բակում։ Այն տարածքում, որը բաց է քաղաքացիների համար, մի տղամարդ կիմանոյով ու թրով արևելյան մարտարվեստի ցուցադրական վարժանքներ է արել։
Սառը զենքով անծանոթը ոչ միայն չի վախեցրել Ալեն Սիմոնյանին, այլև զվարճացրել է։
ԱԺ փոխխոսնակն իր հեռախոսով նկարահանել է տարօրինակ հյուրին, հրապարակել տեսանյութը Facebook–ում ու կոչ արել բոլոր քաղաքացիներին դուրս գալ տնից, վայելել ջերմ ու հաճելի գարնանային եղանակն ու հանգստյան օրն անցկացնել խորհրդարանի բակում և հարակից այգում։