Առնեմ–ծախեմ. Հենրիխ Մխիթարյանը պատմել է կարճ ժամանակով իրականացած երազանքի մասին

© AP Photo / Rui VieiraГенрих Мхитарян и Поль Погба во время футбольного матча английской Премьер-лиги между "Манчестер Юнайтед" и "Арсеналом" на стадионе Олд Траффорд (29 апреля 2018). Манчестер
Генрих Мхитарян и Поль Погба во время футбольного матча английской Премьер-лиги между Манчестер Юнайтед и Арсеналом на стадионе Олд Траффорд (29 апреля 2018). Манчестер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե մանկության որ երազանքի իրականացմանն է երկար սպասել, բայց շատ արագ էլ հրաժարվել դրանից։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. «Արսենալ» ֆուտբոլային ակումբի youtube-յան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, որում «Արսենալի» աստղերը պատմում են իրենց մանկության իրականացած ու չիրականացած երազանքների մասին։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ մանկական երազանքն իրեն հաջողվել է իրականացնել, բայց ինքը շատ արագ դրանից հրաժարվել է։

«Մանուկ հասակում ես երազում էի «Լամբորջինիի մասին։ 3 տարի առաջ ես այն գնեցի, բայց արդեն վաճառել եմ»,– ասում է Մխիթարյանը։

«Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիսը պատմում է, որ մանկուց ի վեր երազում է մեծ բարձրությունից թռչել պարաշյուտով և հուսով է, որ իր այդ երազանքը երբևէ կիրականանա։

«Արսենալի մեկ այլ խաղացող`Դինոս Մավրոպանոսը, հույս ունի երբևէ հանդիպել ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ «Լոս Անջելես լեյկերսի» խաղացող Լեբրոն Ջեյմսի հետ։ Նրա համոզմամբ ` դա կօգնի փոքր–ինչ ավելին իմանալ խաղի մասին։

Լրահոս
0