Որքան կբարձրանա օդի ջերմաստիճանը հանգստյան օրերին. եղանակի տեսություն

© Sputnik / David Galstyan / Дети Карабаха
Дети Карабаха - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի +26 աստիճանի։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ապրիլյան այս շաբաթը կավարտվի չոր եղանակով։

Հանգստյան օրերին` ապրիլի 13-ին և 14–ին, տեղումներ չեն գրանցվի։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ–ի կայքից։

«Օդի ջերմաստիճանը ապրիլի 13-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այսօր Շիրակում և Գեղարքունիքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +11-ից +16, Կոտայքում` +16-ից +19, Լոռիում` +15-ից +20, Տավուշում` +20-ից +25, Արագածոտնում` +19-ից +21, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում` +20-ից +22, Սյունիքի հովիտներում` +23-ից +26 աստիճան տաքություն։

Արցախում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +24 աստիճանի։

Երևանում ապրիլի 13-15-ը նույնպես անձրև չի տեղա։

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհանի 22 աստիճանի, գիշերային ժամերին կտատանվի 6-8 աստիճան տաքության սահմանում։

Լրահոս
0