Հայկական կերակրատեսակը ճանաչվել է լավագույնը խոհարարական միջազգային մրցույթում. տեսանյութ

© Photo : provided by Arbi Gharakhani / Олимпиада молодых кулинаров
Олимпиада молодых кулинаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եգիպտոսում արդեն հինգերորդ անգամ անցկացվող Culinary Taste of Culture-ում հայկական կերակրատեսակը ճանաչվել է լավագույնը:

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Արցախի հագանի ուտեստը ճանաչվել է հաղթող Culinary Taste of Culture ամենամյա էքսպոյի «Լավագույն ազգային կերակրատեսակ» անվանակարգում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Yerevan Food Fest-ի հիմնադիր և ղեկավար Աննա Մազմանյանը:

Հյուր շեֆ խոհարարին. ինչպես Բրաունի չիզքեյք պատրաստել - Sputnik Արմենիա
Համով Հայաստան․ Երևանում յուրահատուկ աղանդեր են հորինել, քաղցրակերները հիացած են

«Մեր խոհարարները մեր դեսպաններն են: Առաջին տարին չէ, որ նրանք հաջողությամբ իրականացնում են իրենց առաքելությունը՝ զարգացնելու հայկական խոհանոցն ու բարձրացնելու երկրի ճանաչելիությունը»,- գրել է նա:

Culinary Taste of Culture-ն արդեն հինգերորդ տարին է անցկացվում Եգիպտոսում:

Տեղեկացնենք, որ Արցախի հագանին հին հայկական կերակրատեսակ է, բաղադրությունը՝ հավ, յուղ, ալյուր, չամիչ, աղ, համեմունք, կանաչի, մրգեր, ուտելիս վրան փշրում են չորացրած լավաշ: 

 

Լրահոս
0