00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաղաղությունն ավելի լավ է, բայց չենք վախենում պատերազմից. պատասխան`ադրբեջանցի լրագրողին

© Sputnik / Aram NersesyanПраздник Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт
Праздник Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գնում ենք Արցախ: Մասնակցելու էինք Ստեփանակերտի առաջնորդանիստ Աստվածամոր սուրբ Հովանի եկեղեցու օծմանը:

Մառախլապատ, ցուրտ եղանակ էր, Գևորգի հետ էի՝ Արցախի հերոս, հետախույզ Գևորգ Գևորգյանի: Ամբողջ ճանապարհին քննարկում էինք տրանսգենդեր կնոջ ելույթը: Երկուսս էլ վիրավորված ու նեղված էինք նման այլասերված արժեքների բարձրաձայնումից ՝ այն էլ Ազգային ժողովում։ Հասկանում էինք երևույթի լրջությունը և վտանգավորությունը. ազգային արժեքներ են փոխվում և տրանսֆորմացվում: Ճանապարհը մեզ` հայերիս, տանում է դեպի անդունդ։ Լիսագոր-Ստեփանակերտ մառախլապատ ճանապարհը երկուսիս համար էլ դարձել էր իր ձևի մեջ մի նոր փորձության սիմվոլ: Կանգառում եմ Շուշի-Ստեփանակերտ խաչմերուկում , աչքերս հոգնել են մառախուղից , էլ չեմ կարողանում վարել մեքենան, հանգստանալ է պետք: Երկուսս էլ լուռ ենք:

© Sputnik / Aram NersesyanՍտեփանակերտ
Խաղաղությունն ավելի լավ է, բայց չենք վախենում պատերազմից. պատասխան`ադրբեջանցի լրագրողին - Sputnik Արմենիա
Ստեփանակերտ

Սկսում փորփրել հեռախոսը` նորությունների ակնկալիքով: Աչքս ընկնում է Գեներալ Արշավիր Ղարամանյանի գրառումը: Բարձր կարդում եմ, որ Գևորգն էլ լսի: «Շահումյանի ջոկատը ստանում է նահանջի հրաման։ Ջոկատի տղերքից մեկը մոտենում է հրամանատարին և ասում. «Հրամանատար, անտառում երեխայի լացի ձայն լսեցի, ու ինչ-որ մեկն ասում էր. «Բալա, սուս ըրա»։ Հրամանատարն ասում է. «Դեռ ժամանակ ունենք, դուրս եկեք, կանչեք, գոռացեք, գտնենք երեխուն, փրկենք էդ մարդու կյանքը, ու դա կլինի մեր հաղթանակը»։

Мама Норайра Галстяна Нунэ Атаджанян - Sputnik Արմենիա
Երազանքս մեկն է. քառօրյային զոհված Նորայր Գասպարյանի ընտանիքի հետաքրքիր պատմությունը

Տղաները ձայն են տալիս, գոռում են. «Հայ ենք, դուրս եկեք, հայ ենք, դուրս եկեք»,– բայց ոչ մեկ դուրս չի գալիս, չէ որ թուրքն էլ շատ հեշտությամբ կարող էր այդ բառերը ասել։ Հրամանատարը լացակումած ասում է. «Տղերք ձեր հոգուն մատաղ, եկեք նենց մի բան անենք, որ թուրքը մեռնի էլ` չի կարա անի»։ Ու երգում են մի երգ ու թփերի տակից դուրս են գալիս 43 երեխա ու մի ծերունի՝ընդամենը մի հրացանով. նա երեխեքի անորոշ բախտն էր փրկում։ Երգը «Գետաշենն» էր»...  Լուռ նայում ենք իրար ու լուռ պատասխան տալիս մեր մառախլապատ վեճի հարցերին: Ոգեշնչված ու հուզված շարժվում ենք: Քիչ հետո երևում են Ստեփանակերտի լույսերը:

Ապրիլի յոթն է: Պարզկա առավոտ է: Կարծես երեկ քաղաքը թաղված չլիներ մառախուղի թմբիրի մեջ: Շտապում ենք առաջնորդանիստ Աստվածամոր սուրբ Հովանի եկեղեցի: Տոնական բարձր տրամադրություն է ու հպարտության զգացողություն: Եկեղեցու բակը բազմամարդ է ու տոնական։ Առաջին սբ. Պատարագը սկսված է: Այստեղ է Առաքելական եկեղեցու ողջ վերին դասը` Վեհափառի գլխավորությամբ: Եկեղեցին` իր տեսքով, վեհությամբ  և մեծությամբ, հիշեցնում է Զվարթնոց և սբ. Հռիփսիմե  տաճարները: Կարմիր տուֆից է, սրբատաշ:

Փնտրում եմ ճարտարապետին ՝ Գագիկ Երանոսյանին: Միացնում եմ ձայնարկիչը, մոտենում, արդեն հարցազրույց է տալիս: Ադրբեջանական ռադիոն է: Զարմանում եմ: Որոշում եմ էլ հարց չտալ, ուղղակի ձայնագրում եմ: Ադրբեջանցի լրագրողուհու այն հարցին, թե ի՞նչպես ծնվեց կառուցման մտահղացումը, Երանոսյանը պարզ պատասխան է տալիս. «Աստծո օրհնությամբ, խաղաղությունն ավելի լավ է, քան պատերազմը , չնայած հայերը չեն վախենում պատերազմից»:

© Sputnik / Ashot GevorgyanԱստվածամոր սուրբ Հովանի եկեղեցի
Խաղաղությունն ավելի լավ է, բայց չենք վախենում պատերազմից. պատասխան`ադրբեջանցի լրագրողին - Sputnik Արմենիա
Աստվածամոր սուրբ Հովանի եկեղեցի

Այսօր, այստեղ , ևս մի կարևոր բանն էլ է կատարվել, որի մասին պատմեց պատգամավոր Մարիամ Մանուկյանը: «Կատարվեց  հերոս Դուշման Վարդանի երազանքը՝ Շուշիից մինչև Ստեփանակերտ տնկեցինք յասամանի թփեր։ Նախագահ Բակո Սահակյանը հանդիսավոր  կերպով Զարիկ մայրիկին ՝ Վարդանի մորը, հանձնեց բնակարանի բանալիները: Բնակարանում որոշել ենք Վարդանի տուն- թանգարանը բացել: Նայում եմ այս հսկա եկեղեցուն, հոգիս հույսով ու խաղաղությամբ է լցվում»,–լիաթոք շունչ քաշելով, ծակող արևից աչքերը կկոցելով ու ժպտալով, խոսքը ավարտում է Մարիամը:

© Sputnik / Ashot GevorgyanՀրանտ Թոխատյան
Խաղաղությունն ավելի լավ է, բայց չենք վախենում պատերազմից. պատասխան`ադրբեջանցի լրագրողին - Sputnik Արմենիա
Հրանտ Թոխատյան

Հին ընկերս է, Հրանտ Թոխատյանը: Գրկախառնվում ենք, զրուցում: «Երբեք չեմ տարբերել Ստեփանակերտը Երևանից: Հնարավորին չափ մասնակցելել եմ քաղաքի և Արցախի անցուդարձին: Ստեփանակերտը չուներ մայր տաճար, և այս եկեղեցին ունի ռազմավարական, համախմբելու նշանակություն: Երեկվա տրանսգենդեր կնոջ ելույթի և այսօրվա այս զվարթնոցատիպ տաճարի օծման մեջ զգուշացման խորհուրդ կա, պետք է զգոն լինենք մեր հոգևոր ու ազգային արժեքների նկատմամբ»,–ասում է նա։ Լուռ նայում ենք իրար, անջատում եմ ձայնագրիչը: Եկեղեցու գմբեթները կուրանալու աստիճան փայլում են:

© Sputnik / Ashot GevorgyanՎիտալի Բալասանյան
Խաղաղությունն ավելի լավ է, բայց չենք վախենում պատերազմից. պատասխան`ադրբեջանցի լրագրողին - Sputnik Արմենիա
Վիտալի Բալասանյան

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հուզված է ու մտախոհ։ Ասում է. «Արցախը միշտ էլ եղել  է Հայաստանի հոգևոր ու մշակույթային կենտրոններից մեկը: Մինչև անգամ այստեղ է եղել հայոց կաթողիկոսարանը : Հայ առաքելական եկեղեցին  մեր պատմության ամբողջ ընթացքում, բացի Քրիստոնեություն քարոզելուց , իր վրա է վերցրել ազգապահպանական սուրբ գործը : Ուստի այս նորօծյա  Աստվածամոր սուրբ Հովանի եկեղեցին խորհրդանիշ է համայն հայության  ազգապահպանական գործում: Իսկ որ այդ հարցում  խնդիրները առկա են`փաստ է»: Հիշում  եմ Պարգև սրբազանի երեկվա պատմածը, թե ինչպես են ընտրել  եկեղեցու կառուցման տեղը: Եկել են քաղաքի այս թաղամասը դիտելու, երկու տարեց են մոտեցել ու ասել, որ այս վայրում ժամանակին եկեղեցի է եղել: Որոշումը կայացրել են անհապաղ:

© Sputnik / Ashot GevorgyanԴադիվանք
Խաղաղությունն ավելի լավ է, բայց չենք վախենում պատերազմից. պատասխան`ադրբեջանցի լրագրողին - Sputnik Արմենիա
Դադիվանք

Հասել ենք Դադիվանք: Դադիվանքը  ոգեշնչում է, կրկին լցնում վերադարձի հույսով : Այստեղ ամեն ինչ ներդաշնակ է, խորհրդավոր  ու գեղեցիկ: Չորրորդ դարից սուրբ Դադիի օրհնությամբ աստվածային լույսը չի լքում այս ձորը: Հանդիպում եմ Տեր Հովհաննեսին: Բոլորին ծանոթ է նրա  սխրագործ մասնակցությունն Արցախյան գոյամարտին: Պարգևատրվել է «Մարտական խաչով»: Եռուզեռի մեջ է: Դադիվանքը վերանորոգվում է: Պատմական Տեր Ավետիսին հիշեցնող հաղթանդամ արցախցի հոգևորականի հետաքրքիր պատմությունը կլանում է ինձ: Տարիներ առաջ մի փոքրիկ աղջնակ վազվզելով Դադիվանքի տարածքում փոսն է ընկնում։ Ծնողները և այցելուները փորում են  և պարզվում է, որ աղջիկը տասնմեկ մետր բարձրությունից է ընկել: Իջնում են ներքև, հայտնաբերում մի նոր սենյակ: Աղջիկը ձեռքերը վեր հառնած աղոթում է`ասելով որ իրեն այստեղ իջեցրեց սպիտկամորուս, ճերմակ հագած մի ծերունի: Այնպես հայտնաբերում են Դադիվանքի իշխանատունը: Երեխային տանում են Քարվաճառի հիվանդանոց : Պարզվում է թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես երեխան անվնաս է: Տարիներ անց նույն Դադիվանքում  Տեր Հովհաննեսը կատարում է աղջկա պսակադրությունը:

© Sputnik / Ashot GevorgyanԱստվածամոր սուրբ Հովանի եկեղեցի
Խաղաղությունն ավելի լավ է, բայց չենք վախենում պատերազմից. պատասխան`ադրբեջանցի լրագրողին - Sputnik Արմենիա
Աստվածամոր սուրբ Հովանի եկեղեցի

Իսկ հիմա ուզում եմ պատասխանել վարչապետի բարձրացրած հարցին: «Մարդ է տրանսգենդերը, թե՞ ոչ»: Իհարկե, ֆիզիկապես մարդ է`տղամարդու մարմնով, կնոջ հոգով: Եվ եթե տեսնեք չորրորդ դարի Դադիվանքը և նրան միացած ու նրան շարունակող Աստվածամոր ՍԲ Հովանի եկեղեցին, ինքներդ կգտնեք պատասխանը: Մտածել է պետք:

Լրահոս
0