Գվատեմալան Հայաստանին խոստանում է ԼՂ հարցում այսուհետ ավելի չեզոք լինել

© Sputnik / В. Дунаев / Անցնել մեդիապահոցГватемала - столица Республики Гватемала
Гватемала - столица Республики Гватемала - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գվատեմալայի խորհրդարանի փոխնախագահը վստահեցրել է, որ 4 տարի առաջ ԼՂ հարցի վերաբերյալ հակահայկական բանաձևն ընդունել է նախորդ գումարման խորհրդարանը և քիչ ձայներով։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Գվատեմալայի խորհրդարանը խոստացել է ԼՂ–ին վերաբերող հարցերում այսուհետ չեզոքություն պահպանել։ Այս մասին այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը` հիշեցնելով, որ Գվատեմալայի խորհրդարանը 2015 թ.–ին ընդունել էր հակահայկական բանաձև։

Встреча министров иностранных дел Армении, России и Азербайджана Зограба Мнацаканяна, Сергея Лаврова и Эльмара Мамедъярова (15 апреля 2019). Москвa - Sputnik Արմենիա
Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը մեկնարկել է

Այն, Ռուբինյանի համոզմամբ, հետևանք է Կենտրոնական Ամերիկայում Հայաստանի պասիվ և Ադրբեջանի ակտիվ աշխատանքի:

«ՀՀ ԱԳՆ-ի և դեսպանի մակարդակով քննարկումների ժամանակ այս հարցը բարձրացվել է, և Գվատեմալայի խորհրդարանի փոխնախագահը նշել է, որ այդ բանաձևն ընդունվել է նախորդ գումարման խորհրդարանում և քիչ ձայներով և եղել է խոստում, որ այսուհետև ԼՂ հետ կապված հարցերում կլինեն չեզոք և հնարավորինս զուսպ»,-ասաց նա:

Գվատեմալայի խորհրդարանի նոր ղեկավարությունն առաջարկել է նաև ՀՀ գործընկերների հետ համագործակցության համաձայնագիր կնքել, որը կնպաստի միջխորհրդարանական կապերի հաստատմանն ու խորացմանը։

Համաձայնագրի նախագիծն այսօր ներկայացվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում և արժանացավ հանձնաժողովի անդամների միաձայն հաստատմանը։

Լրահոս
0