00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
09:07
6 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
09:13
7 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
13:07
1 ր
Դանիել Ազատյան
Ամերիաբանկի և HSBC-ի գործարքները հնարավորինս թափանցիկ են. Դանիել Ազատյան
13:08
4 ր
Սամվել Ճզմաչյան
Նոր խաղացողի մուտքը բանկային համակարգ վատ չէ․ Սամվել Ճզմաչյան
13:13
7 ր
Արման Թաթոյան
Ադրբեջանի զինծառայողները Ներքին Հանդի դպրոցի անմիջական հարևանությամբ են. Արման Թաթոյան
13:21
3 ր
Սուրեն Սուրենյանց
Հայաստանն արկածախնդիր մոտեցում է որդեգրել․ Սուրեն Սուրենյանց
13:25
6 ր
Միքայել Բադալյան
Էրմիտաժի տնօրենը կգա Հայաստան․ Միքայել Բադալյան
13:31
6 ր
Արսեն Հարությունյան
Յուրքանչյուր ոսկե մեդալ շատ դժվարություններ հաղթահարելու արդյունք է․ Արսեն Հարությունյան
13:39
1 ր
Արման Անդրեասյան
Գնացել էի Բուխարեստ չեմպիոնության համար․ Արման Անդրեասյան
13:41
1 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Տիգրան Տեր-Մարգարյան
Կրակել են Երևանի Նոր Նորքի թաղապետարանի լուսամուտներին. Տիգրան Տեր-Մարգարյան
14:08
1 ր
Արամ Սաֆարյան
Ռուսաստանյան շուկան շարունակելու է գրավիչ մնալ բարեկամ երկրների բիզնեսի համար. Արամ Սաֆարյան
14:21
8 ր
Թաթուլ Մանասերյան
ՀՀ տնտեսական աճի հիմնական բաղադրիչը կարող է դառնալ արտահանումը դեպի ԵԱՏՄ. Թաթուլ Մանասերյան
14:30
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
«Խաղաղության գործընթացը կա՛մ ողջ է, կա՛մ մեռած՝ երկուսից մեկը»․ 5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Կիրո Մանոյան
Արցախի կորուստը ժամանակավոր է. Կիրո Մանոյան
19:06
10 ր
Թաթուլ Մանասերյան
Արցախցիների 15 տոկոսից ավելին լքել է Հայաստանի տարածքը. Թաթուլ Մանասերյան
19:23
1 ր
Սերգեյ Կոպիրկին
Հայ և ռուս ժողովուրդների խորքային կապի ավանդույթները պետք է փոխանցել սերունդներին. Սերգեյ Կոպիրկին
19:33
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիմա մոդա է նախկիններին քննադատելը, բայց առաջ մշակութային քաղաքականություն կար. Դադասյան

© Личный архив Ж.ДадасянаЖирайр Дадасян
Жирайр Дадасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 15–ը Մշակույթի միջազգային օրն է. ոլորտի ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում ներկայացրին մշակույթի ոլորտում առկա բացթողումներն ու խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը մեկ տարի է ազգային բառը չի լսել. միակ դեպքը, որ ազգային բառն օգտագործվել է այս ընթացքում` Ազգային անվտանգության ծառայության անվան մեջ է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դադասյանը։

«Մշակութային քաղաքականություն չկա, ռազմավարություն չկա, մշակույթի առջև դրվող միակ պահանջն այն է, որ մշակույթի նախարարությունը պետք է միանա կրթության նախարարությանը։ Անհասկանալի է` ուր ենք գնում, ինչ ենք ուզում ունենալ»,–ասաց Դադասյանը։

Константин Орбелян - Sputnik Արմենիա
Մշակութային անկում, կամ նոր օրեր են, մի օր էլ Մատենադարանի ձեռագրերը կարող են հնացած թվալ

Այսօր, ի դեպ, Մշակույթի միջազգային օրն է, և ոլորտի ներկայացուցիչներից ոմանք լրագրողների հետ զրույցում ներկայացրին մշակույթի ոլորտում առկա բացթողումներն ու խնդիրները։

Ըստ Դադասյանի` վերջին շրջանում ամեն ինչ «պատահական» է լինում ոլորտում, քանի որ չկա պետական ծրագիր։ Նրա խոսքով` նույնը և վերաբերվում է իրենց թատրոնի շենքի խնդրին. դեռ 6 ամիս առաջ մշակույթի նախարարությունը խոստացել է, որ Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենքը կտրամադրեն թատրոնին, սակայն մինչ օրս որևէ քայլ չի կատարվել։ Մնջախաղի թատրոնի տնօրենը նշեց, որ իրենք հույս ունեին այս տարի իրենց թատրոնի հիմնադրման 45–ամյակը սեփական հարկի տակ նշել, սակայն ցանկությունները մնացին միայն ցանկության տեսքով։

«Հիմա մոդա է նախկին իշխանություններին քննադատելը, սակայն նախկինում մշակութային քաղաքականությունն առաջ էր գնում` թեկուզ իր թերություններով»,–ասաց Դադասյանը։

Лилит Галстян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Գալստյան. «Մենք պետք է կարողանանք հավասարակշռել մշակութային և օրենսդրական շահը»

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի խոսքով` մշակույթի պետական աջակցությունը պետք է նկատելի լինի մշակութային ժառանգության պահպանման հարցում։ Բացի այդ, ըստ նրա` մշակութային արժեքների հանրահռչակման կարիք կա։ «Անցյալի փորձը պետք է հաշվի առնել. պետք է ոչ թե հինը մերժել ու առաջ գնալ, այլ հնից լավը վերցնել ու նոր միայն առաջ շարժվել։ Եթե որևէ քայլեր չանենք մշակույթի զարգացման համար, 10-15 տարի դեռ իներտ վիճակ ենք ունենալու»,–ասաց Պողոսյանը։

«Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանի խոսքով էլ` Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել մշակութային այն օջախները, որոնք հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների համար։ «Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը հանձնարարել էր բոլոր մշակույթի կենտրոններին նախագիծ ներկայացնել, թե ինչպես պետք է իրենց կենտրոնները հարմարեցվեն։ Այդ նախագծերը պատրաստ են, անգամ նախահաշվարկներ կան, սակայն գործընթացը սառեցված է։ Կարծում եմ` քաղաքական որևէ փոփոխություն չպետք է ազդի մշակույթի զարգացման վրա»,–ասաց Ալավերդյանը։

Նա հավելեց նաև, որ մի մեծ ներուժ ենք կորցնում` հաշմանդամություն ունեցող անձանց չներգրավելով մշակութային գործընթացներում։

Լրահոս
0