Ինչպես են Մնացականյանը, Մամեդյարովն ու Լավրովը գնում հանդիպման. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում եռակողմ հանդիպում են անցկացրել։

Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի եռակողմ հանդիպումը։ Տեսանյութում երևում է` ինչպես են պաշտոնյաները գնում հանդիպման։

Լավրովը հանդիպմանը մասնակցել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի արտգործնախարար։

Հանդիպման մանրամասներն առայժմ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է մարտի 28–ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Մարտի 29–ին Վիեննայում կայացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Լրահոս
0