00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միհրան Պողոսյանը պայքարելու է արդարության համար. ԴԱՀԿ նախկին ղեկավարի հայտարարությունը

© Sputnik / Aram NersesyanДепутат от фракции РПА Мигран Погосян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн
Депутат от фракции РПА Мигран Погосян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պողոսյանի գրասենյակից հիշեցնում են, որ վկայի կարգավիճակ ունեցող Միհրան Պողոսյանին անմիջապես մեղադրանք է առաջադրվել, երբ նա բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել տեսակապի միջոցով պատասխանել բոլոր հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել։ Նախորդ մեղադրանքները որակելով «օֆշորային լեգենդ»` հայտարարության մեջ ասվում է, որ այսօրվա իշխանությունների օրոք ՀՔԾ-ն 9 ամիս շարունակ փորձում էր ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին վերագրվող 800 մլն դոլար ունենալու հեքիաթին որևէ փաստացի հիմնավորում տալ։

Мигран Погосян на мероприятиях столетия Национального Собрания РА (20 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՔԾ-ն հաստատեց` Միհրան Պողոսյանի օֆշորային գործը վերաբացվել է

«Ընդգծենք՝ «օֆշորային սկանդալի» գործով հետաքննություն իրականացվել էր նաև նախորդ իշխանությունների օրոք։ Ընդ որում՝ թե՛ նախկինում, թե՛ այսօր գործը վարում է նույն քննիչը, որը նախորդ իշխանությունների օրոք էլ շուրջ 1 տարի տևած քննչական գործողությունների շրջանակում այդպես էլ որևէ հանցակազմ չէր հայտնաբերել։ Նույնը՝ այսօր։ Փաստացի օֆշորային գործի 2 տարվա քննությունը միայն հաստատեց՝ օֆշորային հաշիվների վրա Միհրան Պողոսյանին վերագրովող 800 մլն դոլարը սուտ է»,–ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ միջազգային այն նույն բանկը, որի միջոցով արվել էին այդ գործարքները, հերքել էր ակնհայտ այս ապատեղեկատվությունը։ Սակայն, առարկայական փաստն այս ևս անտեսվեց։ Եվ այսօր «օֆշորային սկանդալի» շրջանակում ոչինչ չհայտնաբերելով՝ Միհրան Պողոսյանին ներկայացվում է մի քանի մլն դրամի վատնման մեղադրանք։ Իսկ ո՞ւր կորավ 2 տարի թմբկահարվող 800 մլն դոլարը։ Այսինքն,տեսնելով որ օֆշորային հաշիվերի վրա 800 մլն դոլարի տեղեկությունը ոչ մի կերպ չի ապացուցվում՝ առաջադրվում է մի քանի մլն դրամի վատնման մեկ այլ շինծու մեղադրանք»,–գրված է հայտարարության մեջ։

Միհրան Պողոսյանի գրասենյակից հիշեցնում են, որ վկայի կարգավիճակ ունեցող Միհրան Պողոսյանին անմիջապես մեղադրանք է առաջադրվել, այն պարագայում, երբ նա բազմիցս իր պատրաստակամությունն է հայտնել տեսակապի միջոցով պատասխանել բոլոր հարցերին։

«Այսպիսով, փաստում ենք, որ նպատակը ոչ թե արդար քննությունն ու իրականությունը պարզելն է, այլ Միհրան Պողոսյանին ամեն գնով մեղադրանք առաջադրելը։ Հայտնում ենք, որ Միհրան Պողոսյանը օրինական բոլոր ճանապարհներով պայքարելու է արդարության վերականգնման և իր անվան հետ կապվող շինծու մեղադրանքների ու ասեկոսեների էջը մեկընդմիշտ փակելու համար»,–ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՀՔԾ–ն Միհրան Պողոսյանին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել։ Քրեական գործի նախաքննությունը և դրա շրջանակներում ֆինանսատնտեսական ստուգումներն ու փորձաքննությունները շարունակվում են։

Բացահայտված փաստերի հիման վրա հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2019թ.-ի ապրիլի 13–ին որոշում է կայացրել Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

Լրահոս
0