Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը մեկնարկել է

© Photo : press office of the MFA of RAВстреча министров иностранных дел Армении, России и Азербайджана Зограба Мнацаканяна, Сергея Лаврова и Эльмара Мамедъярова (15 апреля 2019). Москвa
Встреча министров иностранных дел Армении, России и Азербайджана Зограба Мнацаканяна, Сергея Лаврова и Эльмара Мамедъярова (15 апреля 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն անցկացվում է Ռուսաստանում։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Մոսկվայում ընթանում  է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Twitter–ի իր էջում այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նաղդալյանը հաջորդ գրառմամբ հայտնել է, որ Մնացականյանն ու Լավրովը նաև առանձին հանդիպում են ունեցել։

​Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է մարտի 28–ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Մարտի 29–ին Վիեննայում կայացել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Լրահոս
0