Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Ապրիլի 15-ի մոսկովյան հանդիպումը նույնն է, ինչ 2016 թ․-ին Վիեննայինը

© Facebook/ Manvel Sargsyan / Манвел Саркисян
Манвел Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Մոսկվայում այսօր՝ ապրիլի 15-ին ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Մանվել Սարգսյան. «Ապրիլի 15-ի մոսկովյան հանդիպումը նույնն է, ինչ 2016 թ․-ին Վիեննայում կայացած հանդիպումը»

Մեկնաբանելով մոսկովյան հանդիպումը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի  տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանն այն համեմատում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև 2016 թվականի մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպման հետ։

«Դա նույնն է, ինչ 2016 թվականի մայիսի 16-ին Վիեննայում կայացած հանդիպումը, երբ Ադրբեջանի առջև դրվեցին բավականին բարդ պայմաններ՝ շփման գծում մեխանիզմների տեղակայման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դիտորդների առաքելությունն ընդարձակելու առաջարկը, և այլն»,-մոսկովյան հանդիպման մասին կարծիք է հայտնում Մանվել Սարգսյանը։

Встреча министров иностранных дел Армении, России и Азербайджана Зограба Мнацаканяна, Сергея Лаврова и Эльмара Мамедъярова (15 апреля 2019). Москвa - Sputnik Արմենիա
Մնացականյան–Մամեդյարով–Լավրով հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել

Ըստ քաղաքագետի՝ նույն իրավիճակն է ստեղծվել նաև այսօր, դրա համար էլ Ադրբեջանը դիմել է Ռուսաստանի օգնությանը։

Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպմանը, որին միացել էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, հետևեց Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ «Ի զարգացումը ս.թ. մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին իրադրությունը սահմանին և շփման գծում, ինչպես նաև հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Տեղի ունեցավ մտքերի հանգամանալի  փոխանակում կարգավորման հիմնարար հարցերի շուրջ»:

Լրահոս
0