00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռեկորդի ճանապարհին. քաղաքապետարանն ու «Սանիթեքը» կես տարի է չեն կարողանում պայմանավորվել

© Sputnik / Aram NersesyanМусоровоз компании Sanitek
Мусоровоз компании Sanitek - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Աղբոտ» թեման, անկեղծ ասած, արդեն հոգնեցրել է, բայց անտեսել չի լինում։ Այն ինչ կա անտանելի է, իսկ խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում։ Երևանում աղբահանությունը մե՛կ մի քիչ լավանում է, մե՛կ սարսափելի դառնում, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ համապատասխան ծառայությունն ու քաղաքապետարան արդեն կես տարի է պայմանավորվում են այդ թեմայով։

Երևանում աղբահանության թեման արդեն ձանձրացրել է, բայց ինչ արած, եթե այն արդիականությունը չի կորցնում։ Կայքերն ու սոցցանցերը ողողված են այստեղ ու այնտեղ գոյացած աղբակույտերի տհաճ ֆոտոհաշվետվություններով։ Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկին պետք է, որ Հայաստանի մայրաքաղաքում հակասանիտարիան մշտական բնակություն հաստատի։ Ամռան ընդառաջ, ի դեպ։

Արդարության համար պետք է նշել, որ ամբողջ քաղաքի վիճակն այդքան անմխիթար չէ, կան որոշ թաղամասեր, որտեղ աղբահանությունը տանելի է։ Բայց հետաքրքրական է, որ և՛ քաղաքապետարանը, և՛ «Սանիթեք» ընկերությունը, ընդունելով, որ նման խնդիր կա, զբաղված են մեղքը իրար վրա բարդելով, կամ էլ պարզապես չգիտեն` ինչ անել։

Никол Пашинян на субботнике (23 марта 2019) Ереван - Sputnik Արմենիա
«Սանիթեքը» պետք է հասկանա` կա՛մ պետք է լավ աշխատի, կա՛մ դուրս մղվի դաշտից. Փաշինյան

Օրերս քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել այդ հարցի շուրջ` նշելով, որ ոլորտի միակ օպերատորի աշխատանքն անբավարար է։

Հայտարարության մեջ գրված էր, որ աղբատար մեքենաները պակասություն են անում, եղածներն էլ հաճախ փչանում են, աղբամանների քանակը չի համալրվում, իսկ եղածները չեն լվացվում ու չեն մաքրվում։

Նշվում է նաև, որ իրավիճակը բարելավելու համար ամենօրյա աշխատանք է իրականացվում, բայց խնդրի վերջնական լուծումը որոշ ժամանակ կպահանջի։

«Սանիթեքը» պատասխան հայտարարություն է արել։ Ընկերությունը ներողություն է խնդրել երևանցիներից ու մայրաքաղաքի հյուրերից քաղաքում աղբի կուտակման համար։

««Սանիթեք» ընկերությունը հարկ է համարում պարզաբանում ներկայացնել վերջին շաբաթում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դեռևս նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ընկերությունը քաղաքապետարանի հետ քննարկումների ժամանակ նախազգուշացրել էր, որ եթե չլինի համատեղ լուծում, ապա աղբահանության կազմակերպման հետ կապված կարող են ծագել խնդիրներ», – նշվում է հայտարարության մեջ։

«Սանիթեքը» նշում է, որ ընկերությունը այս ողջ ընթացքում անդադար վնասներ է կրել և չի ստացել ոչ մի փոխհատուցում։

«Տեղեկացնում ենք, որ ընկերության և քաղաքապետարանի հետ համատեղ քննարկումները շատ մոտ են հանգուցալուծմանը, որը պետք է հանգեցնի մեր քաղաքի անխափան ու բարձր մակարդակի աղբահանությանը։ Շուտով ավարտին կմոտենա «Սանիթեք» ընկերության և քաղաքապետարանի համագործակցության նոր ձևաչափի քննարկման գործընթացը», – հայտնում է ընկերությունը։

Мусорный бак компании Санитек - Sputnik Արմենիա
«Սանիթեքը» հուսադրում է երևանցիներին. ընկերությունը հայտարարություն է տարածել

Հետաքրքիր է, բայց քաղաքապետարանն ու ընկերությունը, որը պարտավոր է աղբահանությամբ զբաղվել կես տարի բանակցություններ են վարում մի տարրական հարցի շուրջ, բայց ընդամենը «մոտ են խնդրի լուծմանը»։ Հարգելի պարոնայք, մեծ շնորհք է պահանջվում աղբահանության հարցը լուծելը, որ կես տարի քննարկում եք։ Դեռ անհայտ է` որքան կտևեն բանակցությունները, իսկ ամառն արդեն մոտենում է։

Նախորդ տարի քաղաքապետարանը սպառնում էր փոխել օպերատորին, խստորեն էր սպառնում` չփոխեց։ Երկրորդ օպերատորի ներգրավման հարցն էր քննարկվում, չեղավ։ Այսօր, դատելով «Սանիթեքի» բողոքներից, նրանք ֆինանսական խնդիր ունեն։

Ի դեպ, երեկ` ապրիլի 15–ին, Երևանի քաղաքապետարնն ավելի կոշտ միջոցի դիմեց` «Սանիթեքին» տուգանեց 13 միլիոն դրամով։

Հնարավոր է` որոշակի իրավական բարդություններ էլ կան, որոնք թույլ չեն տալիս քաղաքապետարանին կիրառել կապալառուի վրա ազդելու բոլոր լծակները, հնարավոր է` քաղաքապետարանն էլ մեղքի իր բաժինն ունի. մենք համապատասխան պայմանագիրը չենք կարդացել, ու անկեղծ ասած, մարդկանց հետաքրքրում են ոչ թե համաձայնագրի մանրուքները, այլ փողոցներում ու բակերում աղբակույտերի բացակայությունը։

Ի պատասխան երևանցիների մտահոգությունների, լղոզված արտահայտություններ են հնչում։ Սակայն կոմունալ տնտեսության ոլորտի նույնիսկ ամենախճճված ֆինանսական հարցը, երևի, կարելի է կես տարվա մեջ լուծել, իսկ տնտեսականը` առավել ևս։

Ու ակամայից եզրակացություն ես անում` կա՛մ քաղաքապետարանը չի ուզում վճարի կապալառուին, կա՛մ վճարելու համար գումար չունի, հակառակ դեպքում ստիպված կլինենք մտածել, որ քաղաքապետարանը պարզապես ունակ չէ պայմանավորվածություն ձեռք բերել, քանի որ երկրորդ կողմը տնտեսվարող սուբյեկտ է, իսկ բիզնեսին նման ձգձգումներն ու վնասը պետք չեն։ Ճիշտ է` այստեղ 2–րդ հարցն է առաջանում, եթե բիզնեսը երկար ժամանակ կորուստներ է տանում, ապա ինչու չի դադարեցնում վնասաբեր գործը։

Կներեք, բայց իրական վիճակի մասին հասկանալի տեղեկության բացակայությունը կասկածներ է հարուցում կողմերի լիարժեք գործունակության վերաբերյալ։ Հատկապես, որ քաղաքապետարանը նույն կես տարվա ընթացքում ոչ մի լուրջ հարց չի լուծել։ Հրապարակում տոնածառի ակտիվ հավաքել–քանդելը հո չենք հաշվելու։

Լրահոս
0