ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Հայաստանի հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ այդ երկրի Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
«Լիահույս եմ, որ Սիրիան վերջնականապես կհաղթահարի առկա ճգնաժամը, և սիրիացի ժողովուրդը կվայելի հարատև կայունություն և առաջընթաց»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դարերի ընթացքում ձևավորված հայ-սիրիական ամուր բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: