Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Asatur YesayantsГлава гос.контрольной службы Армении Давид Санасарян на заседании правительства (8 июня 2018). Еревaн
Глава гос.контрольной службы Армении Давид Санасарян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Որոշվել է Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնել

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին նշված է Ազգային անվտանգության ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ։

«Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով»,– նշված է հաղորդագրության մեջ։

308–րդ հոդվածը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, իսկ հոդվածի 1-ին մասում նշված է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»։

Глава гос.контрольной службы Давид Санасарян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանն իմ հանդեպ քաղաքական հետապնդում չի պատվիրի. Սանասարյանը` տարածված լուրերի մասին

Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

«Իմ դեմ իրականացվողը շինծու է». Դավիթ Սանասարյանը գրառում է հրապարակել Facebook-ում

«Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը»,– նշում է ԱԱԾ–ն։

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով:

Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վերջին իրերին մամուլում շրջանառվող լուրերին, հայտարարել էր , որ իր բարի համբավի վրա ոչ մեկը չի կարող բիծ քաշել։

Հիշեցնենք` Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Փետրվարի 27-28-ի գիշերը կալանավորվել է նաև մինչ այդ նույն գործի շրջանակում հարցաքննված «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանը։

Նշենք, որ հենց այս կազմակերպությունն է տարիներ շարունակ հեմոդիալիզի պարագաներ մատակարարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала