ՀՀ նախագահի աշխատակազմը չի հավանել Բաղրամյան 26-ը

© Sputnik / Asatur Yesayants / Резиденция Президента Армении
Резиденция Президента Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախագահի նոր նստավայրում 40 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Պարզվում է` Բաղրամյան 26-ն այնքան էլ բարեկարգ ու մաքուր վիճակում չէ։ Նման եզրակացության են հանգել ՀՀ նախագահի աշխատակազմում` իրենց հանձնած նոր նստավայրի շենքային պայմաններն ուսումնասիրելուց հետո։ Այս մասին ասված է այսօր կառավարության նիստում ընդունված որոշման նախագծում։

«Նախագահական համերգաշար» և Պատվո պահակախմբի հանդիսավոր հերթափոխ՝ նախագահական նստավայրում - Sputnik Արմենիա
Նախագահի նստավայր այցելողները կտեսնեն պատվո պահակախմբի ելույթը. տեսանյութ

«Աշխատակազմն ուսումնասիրել է նշված հասցեում գտնվող վարչական շենքի վիճակը, պահպանման և շահագործման խնդիրները, կազմել թերությունների ակտեր, ինչպես նաև տարածքների մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով կազմակերպել է համապատասխան գնման գործընթաց»,– ասված է նախագծում։

Այսպիսով, ուսումնասիրության արդյունքում նախագահի աշխատակազմը որոշել է Բաղրամյան 26-ում իրականացնել վարչական շենքի ընդհանուր օգտագործման ենթակա տարածքների նորոգման ու մաքրության աշխատանքներ` նախապես կազմակերպված գնման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչված ընկերության միջոցով:

Նշված աշխատանքների ծախսերն ընդհանուր կազմում են 40 000 000 դրամ։ Այդ գումարը կհատկացվի ՀՀ նախագահի աշխատակազմին բյուջեով հատկացված միջոցներից։

Ինչպես նշվում է որոշման նախագծում, առաջարկվող վերանորոգման նպատակն է «ստեղծել ավելի բարեկարգ և մաքուր շենքային պայմաններ, որի արդյունքում պատշաճ կապահովվի Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումը, գործունեությունը և ներկայացուցչականությունը»:

Президент Армен Саркисян принял капитана сборной Армении по футболу Генриха Мхитаряна (25 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Գնդակը տվավ ու խնդաց». գյումրեցի փոքրիկը տպավորված է նախագահի ու Հենոյի հետ հանդիպումից

Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատակազմով Բաղրամյան 26 է տեղափոխվել 2019 թվականի մարտի 1-ից`2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված որոշմամբ։

Մինչ այդ նախագահական նստավայրը տեղակայված էր Մաշտոցի պողոտա 47 հասցեում։ Իսկ Բաղրամյան 26-ում գործունեություն էր իրականացնում ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Լրահոս
0