Կառավարության նիստում անդրադարձ եղավ ֆինանսների նախարարի պաշտոնանկության խնդրին

© Sputnik / Asatur Yesayants / Премер министр Армении Никол Пашинян на заседании правительства (6 сентября 2018). Еревaн
Премер министр Армении Никол Пашинян на заседании правительства (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ իրեն ճիշտ չեն հասկացել։ Իր հարգալից վերաբերմունքը ԱԺ–ի նկատմամբ թյուր կերպով է մեկնաբանվել է։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ իր հարգալից վերաբերմունքը ԱԺ–ի նկատմամբ թյուր կերպով է մեկնաբանվել` որպես անհարգալից։

Министр финансов Армении Атом Джанджугазян в парламенте (29 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Լուսավոր Հայաստանին» չհաջողվեց պաշտոնանկ անել Ջանջուղազյանին

Անդրադառնալով իր պաշտոնանկության մասին «Լուսավոր Հայաստանի» հարցապնդմանը` նախարարը նշեց. «Ուզում եմ նաև ասել, որ այսօր իմ բացակայությունն այդ հարցի քննարկման ընթացքում նույնպես մեկնաբանվել է որպես անհարգալից։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի ամեն ինչ հստակ լինի` ԱԺ կանոնակարգը որևէ մասնակցություն ԱԺ ներքին հարցի քննարկմանը չի նախատեսում»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շեշտեց, որ ԱԺ–ի և ԱԺ պատգամավորների նկատմամբ հարգանքը որևէ այլընտրանք չունի։

Այդուհանդերձ, վարչապետն առաջարկեց.«Եթե դա կարևոր է, չեմ կարծում, թե դժվար է ԱԺ բոլոր քննարկումներին ապահովել ՀՀ կառավարության ներկայացուցիչների ներկայությունը»։

Նիկոլ Փաշինյանը հրահանգեց քննարկել ու մշակել անհրաժեշտ իրավական փոփոխություններ, որպեսզի նման իրավիճակներ այլևս չլինեն։

Լրահոս
0