Պայքարում են կյանքի համար. հրազենային վնասվածքով զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցОперация в клинике урологии Первого МГМУ им. И.М. Сеченова
Операция в клинике урологии Первого МГМУ им. И.М. Сеченова - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կրակոցը հնչել է հենց զորամասում: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Կրծքավանդակի ձախ հատվածում հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել պայմանագրային  զինծառայող։ Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` զինծառայողը Երևանի Միքայելյան վիրաբուժական կենտրոնում է։

Военная каска  - Sputnik Արմենիա
ՊՆ զորամասում լեյտենանտին սպանել է զինծառայողը. նա կրակահերթ է արձակել գնդացրից

«Այժմ զինծառայողին վիրահատում են։ Բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը»,–ասաց Հովհաննիսյանը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երիտասարդը պայմանագրային զինծառայող է և ծառայում է պաշտպանության նախարարության մայրաքաղաքում գտնվող զորամասերից մեկում: Ի դեպ, կրակոցը հնչել է հենց զորամասում:

Նրա վիճակը ծայրահեղ ծանր է:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինի պետ Նաիրա Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ քննություն է տարվում 1995–ին ծնված պայմանագրային զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները»,–տեղեկացրեց Հարությունյանը։ Քննչական կոմիտեն լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի։

Լրահոս
0