Սանասարյանի մեղադրանքը շոու չէ, ԱԱԾ–ն հիմքեր ունի. փորձագետը՝ «սորոսական վերնախավի» մասին

© Sputnik / Asatur YesayantsСитуация у правительственного здания (19 апреля 2018). Ереван
Ситуация у правительственного здания (19 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղտեխնոլոգը կարծում է, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար Ազգային անվտանգության ծառայությունը լուրջ հիմքեր ուներ։ Նա չի կարծում, որ գործընթացը քաղաքական շոու է։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Երկրի քաղաքական կյանքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կարևոր դերը և ԱԱԾ տնօրենի սրտառուչ վերաբերմունքը իր գլխավորած գերատեսչության իմիջի նկատմամբ հաշվի առնելով, կարելի է եզրակացնել, որ Դավիթ Սանասարյանին առաջադրած մեղադրանքը լուրջ հիմքեր ունի։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Глава гос.контрольной службы Давид Санасарян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սանասարյանի գործը. քավության նոխա՞զ է, թե Փաշինյանի «ներում չի լինելու» սկզբունքի թիրախ

Ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախնական քննության մարմինը նաև որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի լիազորությունները։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի կողմից իրեն առաջադրած մեղադրանքները շինծու է անվանում։ «Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է։ Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի», – գրել է նա` խոստանալով խոսել շուտով և մանրամասներ ներկայացնել։

Глава гос.контрольной службы Давид Санасарян, начальник полиции Валерий Осипян и заместитель министра иностранных дел Рубен Рубинян на заседании правительства Армении (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ դեմ իրականացվողը շինծու է». Դավիթ Սանասարյանը գրառում է հրապարակել Facebook-ում

«Չեմ կարծում, որ սա շոու է կամ պայքար իշխանության տարբեր ճյուղերի միջև, քանի որ Սանասարյանը կարևոր անձ է, սորոսյան վերնախավն է ներկայացնում», – նշեց փորձագետը։

Բադալյանի խոսքով` բնականաբար, ԱԱԾ–ում շատ մանրակրկիտ ուսումնասիրել են գործի բոլոր մանրամասները, ծանրակշիռ ապացույցներ են գտել և միայն դրանից հետո մեղադրանք առաջադրել։ Ավելին, քաղտեխնոլոգը կարծում է, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը շատ զգուշորեն է վերաբերում իր իմիջին և կառույցի հեղինակությանը, և եթե մեղադրանքները չհաստատվեն, կադրային փոփոխություններն ու նրա հրաժարականը բացառված չեն։

Гюмри, спустя 27 лет после землетрясения в городе Спитак - Sputnik Արմենիա
Գյումրեցի քանի՞ ընտանիք կարող էր տուն ունենալ. իրավիճակը «նոր» Հայաստանում փոխվել է

Միևնույն ժամանակ քաղտեխնոլոգը համոզված է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն տեղեկացված է Սանասարյանի նկատմամբ առաջադրած մեղադրանքների մասին, սակայն գերադասում է պահպանել չեզոքությունն ու հետևել իրադարձությունների զարգացմանը կողքից։ Փորձագետի կարծիքով` Փաշինյանը չի միջամտի գործին, քանի որ դա քննչական մարմինների և արդարադատության համակարգի նկատմամբ հասարակության վստահության կորստի կհանգեցնի։

«Եթե դատական գործընթաց սկսվի և Սանասարյանը պատասխանատվության ենթարկվի, ապա վարչապետն այս փաստը կօգտագործի որպես արդյունավետ հակակոռուպցիոն պայքարի վառ օրինակ։ Նաև անկախ նրանից, թե ինչի կդատապարտվի Սանասարյանը, դա նախադեպ կդառնա և չինովնիկները հույս չեն ունենա, որ կարող են խուսափել պատասխանատվությունից», – ընդգծեց նա։

Глава гос.контрольной службы Армении Давид Санасарян беседует с журналистами (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում տարիներ շարունակ ջրային մաֆիա է գործել. Սանասարյան

Բադալյանը նաև չբացառեց, որ որոշ «սորոսականներ» «իրենց մարդու» կալանքը կօգտագործեն քաղաքական մանիպուլյացիաների համար։ Նրա կարծիքով` փորձ արդեն արվել է, երբ լուրեր էին տարածվել Սանասարյանին որպես կասկածյալ այս գործով ներգրավելու մասին, սակայն այն հաջողությամբ չպսակվեց։

ԱԱԾ հայտարարության համաձայն` քրեական գործի շրջանակում ապացույցներ են հայտնաբերվել, որ Սանասարյանը չի կատարել իր պաշտոնական պարտավորությունները, ավելին, օգտագործել է իր դիրքը ձեռնարկատիրական գործունեության առաջ մղման համար։ Միևնույն ժամանակ հինգշաբթի օրը Սանասարյանը լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո հայտարարեց, որ ոչ ոք և երբեք իր անունը կոռուպցիայի հետ կապել չի կարողանա։

Главы гос.контрольной службы Давид Санасарян и Спец.следствееной службы Сасун Хачатрян перед началом заседания правительства Армении (11 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սանասարյանն առաջվա պես սիրում է բոլորին. նա մեկնաբանել է իր անվան շուրջ պտտվող լուրերը

Հիշեցնենք` Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն ավելի վաղ հայտարարել էր լրագրողներին, որ անձամբ է աշխատանքի ընդունել Սամվել Ադյանին և Գևորգ Խաչատրյանին (եղբայրներ են) և նրանց օրինակելի աշխատակիցներ է համարում։

Լրահոս
0