Միրզոյանն ու Մատվիենկոն քննարկել են հայ-ռուսական համագործակցության հեռանկարները

© Photo : press office of the Parliament of RAВстреча спикера парламента Армении Арарата Мирзояна с председателем Совета Федерации России Валентиной Матвиенко (25 февраля 2019). Москвa
Встреча спикера парламента Армении Арарата Мирзояна с председателем Совета Федерации России Валентиной Матвиенко (25 февраля 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօր Սանկտ Պետերբուրգում քննարկել են հայ-ռուսական համագործակցության ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները։ Այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության խորհրդի կայքում։

Выступление спикера НС Армении Арарата Мирзояна на заседании Совета Федерации России (27 февраля 2019). Москва - Sputnik Արմենիա
Անհնար է սեպ խրել հայ–ռուսական հարաբերությունների մեջ. Արարատ Միրզոյան

Հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում։

Միրզոյանը կարևորել է միջխորհրդարանական երկխոսությունը ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերով։

Մատվիենկոն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների դինամիկային։ Նա ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նոր կազմի ձևավորումից հետո միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։

Մատվիենկոն առաջարկել է նաև վերականգնել ՌԴ Դաշնային ժողովի ու ՀՀ Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև համապատասխան կոմիտեների գործակցությունը։

Նրա խոսքով` դա լրացուցիչ խթան կհանդիսանա համատեղ աշխատանքի համար։

ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 18-20–ը Սանկտ Պետերբուրգում մեկնել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 49-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով։ Այցի ընթացքում նախատեսվում են ինչպես ԱԺ խոսնակի երկկողմանի հանդիպումները գործընկերների հետ, այնպես էի հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Լրահոս
0