Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել նրանք

© Sputnik / Aram Nersesyan / Омбудсмен Арман Татоян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн
Омбудсмен Арман Татоян на заседании правительства Армении (24 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել ու ներկայացրել հանդիպման մանրամասները։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին Թաթոյանը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում և հրապարակել նախագահի հետ լուսանկարը:

© Photo / official site of the President of RA Mkhitar KhachatryanԱրմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել նրանք - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը

«Ապրիլի 18-ին կայացած մեր հանդիպման ժամանակ քննարկել ենք Ադրբեջանում ազատազրկման դատապարտված մեր հայրենակիցներին առնչվող հարցեր։

Մասնավորապես, խոսել ենք նրանց իրավունքների և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող այն գործընթացների մասին, որոնցում ներգրավված է Մարդու իրավունքների պաշտպանը»,–գրել է Թաթոյանը։ Հանդիպման ընթացքում, ըստ մարդու իրավունքների պաշտպանի, նախագահի հետ քննարկել են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցությանն առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ–ում միջազգային իրավապաշտպան կառույցներին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբին, Կարմիր Խաչին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։

Փետրվարի 27-ին Ադրբեջանի դատարանն արագացված ընթացակարգով 20 տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին, որը հունիսին Տավուշի մարզի հայկական Բերդավան գյուղից պատահաբար հայտնվել էր ադրբեջանական տարածքում` մոլորվելով տեղանքում։

Լրահոս
0