ՀՀ կառավարության ներկայացուցիչները ուիքենդն անցկացրել են Արցախում

© Photo : official site of the MoD of ArtsakhВизит армянской делегации во главе с министром обороны Давидом Тонояном в Карабах (21 апреля 2019). Степанакерт
Визит армянской делегации во главе с министром обороны Давидом Тонояном в Карабах (21 апреля 2019). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները եղել են նաև ռազմական նշանակության ապրանքներ թողարկող արտադրամասերում:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության ոլորտում առկա համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 19-ին Արցախ էին ժամանել ՀՀ կառավարության ներկայացուցիչներ:

© Photo : official site of the MoD of ArtsakhՀավաք-պարապմունքներ Արցախի բանակի շտաբում
ՀՀ կառավարության ներկայացուցիչները ուիքենդն անցկացրել են Արցախում - Sputnik Արմենիա
Հավաք-պարապմունքներ Արցախի բանակի շտաբում

Ինչպես տեղեկանում ենք Արցախի պաշտպանության բանակի պաշտոնական կայքից, պատվիրակության կազմում եղել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետը, ՀՀ մարզպետները, պաշտպանության նախարարության և ԶՈւ ԳՇ ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում հայկական երկու հանրապետությունների միջև քաղաքացիական համակարգի պատրաստության և պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման ու փոխգործողությունների արդյունավետության բարձրացման շրջանակում ապրիլի 20-ին բանակի շտաբում տեղի են ունեցել հավաք-պարապմունքներ:

Այնուհետև կազմակերպվել է այց բանակի խորացված հրամանատարական կետ, որտեղ ԱՀ ՊՆ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ներկայացրել է հակառակորդի հավանական գործողությունների բնույթն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները:

© Photo : official site of the MoD of ArtsakhՀՀ կառավարության ներկայացուցիչները Արցախում
ՀՀ կառավարության ներկայացուցիչները ուիքենդն անցկացրել են Արցախում - Sputnik Արմենիա
ՀՀ կառավարության ներկայացուցիչները Արցախում
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները եղել են նաև ռազմական նշանակության ապրանքներ թողարկող արտադրամասերում:

© Photo : official site of the MoD of ArtsakhՀյուրերն այցելել են զորամասերից մեկի պահպանության տեղամաս, շնորհավորել դիրքապահ անձնակազմին Սուրբ Զատիկի կապակցությամբ
ՀՀ կառավարության ներկայացուցիչները ուիքենդն անցկացրել են Արցախում - Sputnik Արմենիա
Հյուրերն այցելել են զորամասերից մեկի պահպանության տեղամաս, շնորհավորել դիրքապահ անձնակազմին Սուրբ Զատիկի կապակցությամբ

Միջոցառման երկրորդ օրը ՀՀ-ից ժամանած բարձրաստիճան հյուրերն այցելել են հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամաս, շնորհավորել դիրքապահ անձնակազմին Սուրբ Զատիկի կապակցությամբ, հետաքրքրվել օպերատիվ-մարտավարական իրադրությամբ, ծանոթացել հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահության կրման խնդիրներին ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ինչպես նաև գործնականում պարզորոշել հարակից վարչական շրջանների և բանակային ստորաբաժանումների ղեկավարների միջև առկա փոխհամագործակցության առանձնահատկությունները:

Լրահոս
0