Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Սարգսյան. «ԱՄՆ-ՌԴ հակամարտությունը չպետք է տեղափոխվի Արցախի հիմնահարցի գործընթաց»

© Sputnik / Hayk PetrosyanАрам Саркисян
Арам Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը Վաշինգտոնում անցկացնելու Միացյալ նահանգների ցանկությունը օրինական է։ Sputnik Արմենիայի եթերում ասել է քաղաքական գործիչ Արամ Սարգսյանը։
Արամ Սարգսյան. «ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև հակամարտությունը չպետք է տեղափոխվի Արցախի հիմնահարցի գործընթաց»

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը Վաշինգտոնում անցկացնելու Միացյալ նահանգների ցանկությունը օրինական է։ Sputnik Արմենիայի եթերում ասել է քաղաքական գործիչ Արամ Սարգսյանը։ 

Участники программы Защитник родины - Sputnik Արմենիա
Նրանք նշան են բռնում, բայց չեն կրակում. Արցախում վիրավորվածները նոր զբաղմունք են գտել

Սարգսյանը ամերիկյան կողմի  հրավերի և ցանկության մեջ  որևէ արտառոց բան չի տեսնում` ամերիկյան կողմի պահվածքը օրինակն է, քանի որ իրենք էլ համանախագահ։

«Մեզ ձեռնտու չէ, որ  ԱՄՆ–ի և Ռուսաստանի միջև եղած հակամարտությունը տեղափոխվի Արցախի հիմնահարցի գործընթաց»,–ասել է Սարգսյանը։

Արամ Սարգսյանի կարծիքով` լավ կլինի, որ նման առաջարկ լինի նաև ֆրանսիական կողմից։ Եվ շատ կարևոր է, որ երեք համանախագահները  ղարաբաղյան հարցի շուրջ ունեն կոնսենսուս  և կարողանում են գործակցել։

Լրահոս
0