Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը նոր ղեկավար ունի

© Sputnik / Aram NersesyanМинистр сельского хозяйства Гегам Геворкян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн
Министр сельского хозяйства Гегам Геворкян на заседании Правительства Армении (16 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ հաստատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրած թեկնածությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. 95 կողմ և 26 դեմ ձայներով Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի պաշտոնում ընտրեց Գեղամ Գևորգյանին։

Այս մասին ԱԺ–ում հայտարարեց հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։

Sputnik զրույց - Գեղամ Գևորգյան (09.04.19) - Sputnik Արմենիա
«Չեմ ուզում գուշակել, թե ինչ կլինի գյուղնախ-ՏԶՆ միաձուլումից հետո». Գեղամ Գևորգյան

Գեղամ Գևորգյանը մինչ այժմ կատարում էր գյուղատնտեսության նախարարի պարտականությունները։ Նա 2019 թ.-ի հունվարի 22-ին նշանակվել էր գյուղնախարարի առաջին տեղակալ ու նախարարի պաշտոնակատար:

Նրա թեկնածությունը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք` ապրիլի 19-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու Գևորգյանի թեկնածությանը։

ՏՄՊՊՀ–ը 2010թ.–ից ղեկավարում էր Արտակ Շաբոյանը։

Հիշեցնենք` ՀՀ նոր Սահմանադրության համաձայն` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահներին առաջարկում է վարչապետը, ընտրում` խորհրդարանը։

Լրահոս
0