Փաշինյանի աշխատակազմում լարվածություն կա. վարչապետը պահանջել է հրաժարական գրել. «Փաստ»

© Sputnik / Asatur YesayantsВрио премьер-министра Армении Никол Пашинян на международном форуме "Евразийская неделя" (22 октября 2018). Еревaн
Врио премьер-министра Армении Никол Пашинян на международном форуме Евразийская неделя (22 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանի և Էդուարդ Աղաջանյանի հարաբերությունները լարված են:

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ կառավարության աշխատակազմում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն, քանի որ վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում այս կառույցը հայտնվեց մի քանի անգամ, ու հիմնականում բավականին սկանդալային թեմաներով:

День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի աչքից հեռու. Երևանում «սխալ» դրոշների պակաս չկա. ո՞ւմ են ազատելու աշխատանքից

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ բավականին լարված են վարչապետի և աշխատակազմի ղեկավարի հարաբերությունները. ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ պահանջել է, որ Էդուարդ Աղաջանյանը հրաժարականի դիմում ներկայացնի՝ թույլ տված սխալների, հատկապես երկու մեծ «լյապերի» համար:

Պարբերականը նշում է, որ աշխատակազմում երեք առանցքային և հին աշխատողներ՝ Մարգարիտա Ազարյանը, Արթուր Սարգսյանը և Ամալյա Ենգոյանը, ազատվեցին աշխատանքից: Կարծիք կա, որ դա եղել է աշխատանքների՝ Աղաջանյանի կողմից ոչ պատշաճ համակարգման պատճառով:

Նույն աղբյուրները պնդում են, որ հարցին միջամտել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և վարչապետին համոզել, որ պետք չէ նման ծայրահեղ քայլերի գնալ՝ «ոմանց բերանը լեզու չդնելու համար»: Միրզոյանի հաշտարար հերթական նախաձեռնությունը ևս, կարծես թե, արդյունք է տվել: Գոնե՝ առայժմ»:

Լրահոս
0