Փաշինյանի իշխանությունը ոլորտը հանձնել է Խաչատուր Սուքիասյանին. «Ժամանակ»

© Sputnik / Aram NersesyanХачатур Сукиасян
Хачатур Сукиасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թերթը գրել է, որ ավիակերոսինի ներմուծմամբ սկսել է զբաղվել Խաչատուր Սուքիասյանին պատկանող կոնցեռնը։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Նոր իշխանության օրոք շարունակվում է տնտեսության եկամտաբեր ճյուղերի վերաբաշխման գործընթացը։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Хачатур Сукиасян - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը ստուգել է օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներին

Պարբերականի տեղեկություններով` ավիակերոսինի ներմուծմամբ սկսել է զբաղվել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ» կոնցեռնը։

«Յուրաքանչյուր իշխանության օրոք այս ոլորտը ձեռքից ձեռք է անցել. Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ավիոկերոսինի ներմուծման մենաշնորհը Միքայել Բաղդասարովինն էր, Սերժ Սարգսյանի նախագահության օրոք անցավ Բարսեղ Բեգլարյանին»,– գրում է թերթը։

Ըստ «Ժամանակի»` նոր իշխանությունն այս ոլորտը հանձնել է Խաչատուր Սուքիասյանին։

Նշենք, որ Սուքիասյանը տնտեսական և քաղաքական գործիչ է, հայտնի գործարար։ Երեք անգամ ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, անկուսակցական է։ «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր նախագահն է։

Լրահոս
0