00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշ մանրամասները. Միրզոյանը հիշել է անցած տարվա պատմությունը

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян, Арарат Мирзоян и Сасун Микаелян
Никол Пашинян, Арарат Мирзоян и Сасун Микаелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի նախագահը վերհիշել է, թե ինչպես է Կարեն Կարապետյանը եկել բանտախուց, ինչպես են միասին ծխել ու պայմանավորվել Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում ծավալուն գրառում է արել և վերնագրել «ԴՈւՌԸ ՓԱԿԵՔ, ՄՆՈւՄ ԵՆՔ ԲԱՆՏՈւՄ կամ Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ»։

Միրզոյանը նշել է, որ անցած տարվա շարժման ամենահանգիստ կամ միակ հանգիստ օրն իր համար Էրեբունիում ձերբակալվածների պահման վայրում գտնված ընթացքն էր։

«Երբ ապրիլի 22-ի երեկոյան Շենգավիթից ինձ ու Սասունին բերեցին այստեղ, մի անասելի հանգստություն իջավ վրաս։ Բոլոր զգայարաններս անջատվել էին կարծես։ Մեզնից վերցրեցին գոտիներս և կոշիկներիս կապիչները, մնացածը Շենգավիթում ՀՔԾ քննիչներն էին վերցրել։ Խնդրեցի մի կապիչը երկու կես անել, որ գոնե փոքրիկ կապ կարողանամ անել վերևի անցքերով, որ կարողանամ քայլել։ Համաձայնեցին։ Տարան տարբեր խցեր։ Արդեն հետո պիտի իմանայինք, որ նույն վայրում են Ավինյանը, Արմեն Գրիգորյանը, մյուս ընկերներից շատերը։ Պառկեցի։ Երբեմն-երբեմն ջեռուցման խողովակով որոշակի տակտով հարվածներ էին լսվում։ Դժվար էր շփոթել տակտը՝ քայլ արա մերժիր սերժին։ Նույնն էինք պատասխանում»,– գրել է Միրզոյանը։

Նա նշել է, որ որոշ ժամանակ անց դուռը բացվել է, խցի մյուս տղային կարգադրել են դուրս գալ, ինչից հետո մի բարձրաստիճան պաշտոնյա է ներս մտել։

Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Այսօրը պատմության մեջ. ապրիլի 23. Սերժ Սարգսյանի հրաժարականից մինչև գերմանական գարեջրի օր

«Հետագա ժամերի ընթացքում սա կրկնվեց նորից ու նորից ու նորից ու նորից։ Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ գալիս էին տեսակցելու և բանակցելու։ Բոլորին ասում էի՝ գնացեք Սերժին ասեք թող հրաժարական տա՝ ձեզ էլ, երկիրն էլ իր հետ անդունդն է տանում, դրանից հետո կգաք կբանակցենք»,– գրել է Միրզոյանը։

ՄԻՊ Արման Թաթոյանի այցից հետո մի ռադիոընդունիչ են բերել։ Վերջապես տեղեկություն է ստացել, թե ինչ է կատարվում դրսում։

«Նիկոլի տեղն առաջվա պես անհայտ էր։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր հետ մի քանի տոպրակ սնունդ էր բերել։ Հսկիչներին խնդրեցի մաս-մաս անել և բաժանել բոլոր ձերբակալվածներին։ Առավոտյան նույնը։ Շըխկ-շըխկ, ճըռռ, բարև ձեզ, տղա ջան, դու դուրս արի։ Քիչ անց ներս մտավ Կարեն Կարապետյանը։ Երկուսս էլ վառեցինք սիգարետները։ Նույն մեսիջները երկու կողմից։ Խոսակցությունն էլի փակուղի մտավ։
- Հավատում ե՞ս, որ ես Հայաստանի լավն եմ ուզում,- ասեց։
- Իհարկե,- պատասխանեցի։ Չէի խաբում։
- Դե գնանք բոլորով միասին խոսենք։
Ուղեկցեցին մի այլ խուց։ Նիկոլն էր նստած։ Փաթաթվեցինք, իրար որպիսություն հարցրեցինք։ Պատմեց, որ տարել են Սևան ու անմիջապես հետ բերել Երևան։ Սասունին էլ բերեցին։ Կարեն Կարապետյանը կարգադրեց մեզ սուրճ տալ։
Հասկացա, որ ողջ ընթացքում բանակցել են երեքիս հետ էլ առանձին-առանձին, փորձել են թույլ տեղ գտնել։ Երեքս էլ բոլորին նույնն ենք ասել՝ միայն հրաժարական։ Նիկոլն էլ վերջում ասել էր, որ մեզ էլ կանչեն, որ միասին պայմանները քննարկենք»,– հիշել է Միրզոյանը։

Նրա խոսքով` Կարապետյանը փոխանցել է աշնանը Ֆրանկոֆոնիայից հետո հրաժարական տալու պատրաստակամությունը։

Սոցիալական կայքերի «թավշյա հեղափոխությունը». լեգենդար Իռայից մինչև ոստիկանների թրոլինգ

«Բնականաբար ժպիտով մերժեցինք։ Գնաց, խոսեց, եկավ, կարծեմ ինչ-որ մայիսոտ-հունիսոտ մի օր առաջարկեց։ Ասեցինք՝ բացառվում է։ Գնաց, խոսեց, եկավ, առաջարկեց ապրիլի 25-ը։ Խնդրեցինք մենակ թողնել մեզ։ Խոսեցինք, միաձայն ու միակամ որոշեցինք, փոխանցեցինք՝ չէ։ Կատակեցի՝ մենք մնում ենք բանտում, դուռը փակեք։ Առաջարկեց նույն օրը՝ ապրիլի 23-ի ուշ երեկոն։ Ասեցինք՝ չէ։ Մեկ-երկու ժամվա մեջ,- ասեց Նիկոլը։ Կարեն Կարապետյանը գնաց, խոսեց, եկավ, ասեց՝ պայմանավորվեցինք, երկու ժամվա մեջ կլինի։ - Դե միասին գնանք Հրապարակ,- ասեց։ Նորից մենակ մնացինք։ Որոշեցինք մերժել։ Պայմանավորվեցինք իր հետ լուսանկարվել ելքի մոտ։ Գնացինք լվացվելու և հարդարվելու։ Դուրս եկանք»,– նշել է ԱԺ նախագահը։

Նրա խոսքով` Տիգրան Մեծ պողոտայի կեսերից ստիպված են եղել մեքենայից իջնել ու ոտքով շարունակել։

Սերժ Սարգսյանը հեռացավ` ապրիլի 24–ի վրա ցանկացած բիծ կանխելու մտահոգությամբ. տեսանյութ

«Մարդիկ մեզ գրկում, համբուրում, օդ էին թռցնում։ Համատարած ցնծություն էր։ Ինքս հրաժարականը չեմ լսել, չեմ էլ կարդացել։ Անգամ մինչև հիմա։ Միայն գիտեմ, որ ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ»,– եզրափակել է պաշտոնյան։

Ի՞նչ է կատարվում Երևանում Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո

Հիշեցնենք` անցած տարվա այս օրը` ապրիլի 23-ին, ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեց «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Հազարավոր ցուցարարների ուղեկցությամբ նա շարժվեց Հանրապետության հրապարակ և հայտարարեց, որ երեկոյան հանրահավաք կանցկացվի։ Փաշինյանի հայտարարությունից կես ժամ անց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակեց Սերժ Սարգսյանի ուղերձը ժողովրդին, որում նա հայտարարեց իր հրաժարականի մասին։

Լրահոս
0