Սանասարյանն անկաշկանդ կարող է ներկայացնել իր փաստարկները. ՀՀ գլխավոր դատախազ

© Sputnik / Aram NersesyanГенеральный прокурор Армении Артур Давтян в мемориальном комплексе "Цицернакаберд" (24 апреля 2019). Еревaн
Генеральный прокурор Армении Артур Давтян в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր անդրադարձել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։ Այդ թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնել նաև Դավիթ Սանասարյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Քրեական գործով հավաքագրված փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար։ Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Դավիթ Սանասարյանը ներկայացրել և անկաշկանդ ներկայացնելու է իր փաստարկները, իրեն հայտնի այլ տեղեկությունները, որոնք, ոչ ոքի մոտ թող կասկած չլինի, որ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ ստուգվելու են։ Այս պահին դրությամբ մենք նոր ենք ստացել պաշտպանների դիմումը, որում տեղեկություններ կան, որոնք քննությամբ պետք է ստուգվեն»,– ասաց գլխավոր դատախազը։

Кандидаты от блока Мой Шаг следят за онлайн трансляцией подсчета голосов досрочных выборов в НС РА (9 декабря 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քենեդու սպանությունն ու կոռուպցիան. Դավիթ Սանասարյանը գրառում է արել Facebook–ում

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործին, նշեց, որ նման իրավիճակում առաջին անգամ չէ ու հույս հայտնեց, որ այս անգամ էլ իրեն կհաջողվի ապացուցել իր անմեղությունը։

«Ես նախորդ բոլոր ռեժիմների դեմ կռիվ եմ տվել, բայց երբևիցե իրենց չի հաջողվել իմ մեղավորությունը որևէ գործում ապացուցել։ Ես շարունակում եմ մնալ ՀՀ հպարտ քաղաքացի և պայքարել հանուն անկախ ու ազատ Հայաստանի»,– ասաց Սանասարյանը` խոստանալով իր դեմ հարուցված քրեական գործի մասին ավելի հանգամանալից խոսել ավելի ուշ։

Հիշեցնենք` ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Որոշվել էր նաև ժամանակավորապես դադարեցնել նրա պաշտոնավարումը` ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում։ Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու է համարում։ Սանասարյանի փաստաբանները դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` քրեական գործի վարույթը ԱԱԾ–ից այլ քննչական մարմնի վարույթ տեղափոխելու հարցով։

Լրահոս
0