00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում պատրաստվում են Հաղթանակի օրվան. ինչ միջոցառումներ են անցկացվելու

Բաժանորդագրվել
Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին պնդում է`պատմությունը պետք է հիշել և ամեն կերպ պետք է դիմակայել պատմությունը կեղծելու տարատեսակ փորձերին։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումները Հայաստանում կմեկնարկեն ապրիլի 26-ին։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին։

Այսպես, ապրիլի 26-ին, ժամը 16:30 Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում կանցկացվի «Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի պատմությանը վերաբերող թեստ» միջազգային ակցիան։ Իսկ ապրիլի 28-ից մայիսի 9-ը ամբողջ Հայաստանում կամավորները Գեորգիևյան ժապավեններ կբաժանեն` զինվորական փառքի և սերունդների կապի հիշատակի խորհրդանիշ։

«Գեորգիևյան ժապավենը հիշատակի խորհրդանիշ է, որպեսզի երիտասարդները հիշեն, որ այդ պատերազմը եղել է, և որ նրանց պապերն ու պապերի հայրերը հաղթող են եղել։ Պատմությունը չի կարելի մոռանալ, և մենք ամեն կերպ պետք է փորձենք դիմակայել պատմությունը կեղծելու տարատեսակ փորձերին», – ասաց Ռիբինսկին։

Մայիսի 5-ին միջոցառում է նախատեսված Դիլիջանում. երեխաները կհավաքվեն ու կմաքրեն եղբայրական գերեզմանների ու հուշարձանների տարածքը, հետո ծաղիկներ կտնկեն։ Նախատեսվում է նաև ծաղկեպսակներ դնել և ծաղիկներ խոնարհել մարտում ընկած զինվորների հուշարձանի մոտ։

На броне трофейного танка, захваченного в бою под Мгой Ленинградской области. Ленинградский фронт. - Sputnik Արմենիա
Հերոս հայի հիանալի զինվորական կարիերան. ի՞նչ է արել տանկիստ Մնացականովը պատերազմի ժամանակ

Հիմնական միջոցառումները կանցկացվեն մայիսի 9-ին։ Հաղթանակի օրը կկազմակերպվի «Անմահ գունդ» ակցիան, այնուհետև ծաղիկներ կդնեն Հաղթանակի զբոսայգու անմար կրակ մոտ ։ Երևանում նաև տոնական համերգ կանցկացվի։

Դրանից բացի, «Հիշում ենք» խորագրով ֆլեշմոբ կանցկացվի, որի ընթացքում մարդիկ պատերազմի մասին բանաստեղծություններ կկարդան։

«Ես արդեն իմ ներդրումն արել եմ։ Այդ մտքին դրդեցին տատիս գերեզմանի մասին հուշերը։ Նրա շիրմաքարին գրված է. «Ծնունդով մանկությունից չենք, այլ պատերազմից»», – ասաց ԳՄՌԿ–ի ղեկավարը։

Ռիբինսկին մտադիր է ֆլեշմոբը սկսել "Я родом не из детства..." բանաստեղծությամբ։

ԳՄՌԿ–ի երիտասարդական և միջտարածաշրջանային համագործակցության բաժնի պետ Սոսե Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ միջոցառումների շրջանակում «Պատմական հիշողություն Հայրենական մեծ պատերազմի մասին և սերունդների ժառանգականությունը» թեմայով տեսակամուրջ կանցկացվի Դոնի Ռոստովի երիտասարդության հետ։

ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իսակովի 125-ամյակի կապակցությամբ մայիսի 7-ին կլոր սեղան կկազմակերպվի և կանցկացվի «հաղթանակի թելադրություն» միջոցառումը։

Полевой госпиталь во времена Великой Отечественной войны - Sputnik Արմենիա
Կուրացած արծիվներ` քար լռության մեջ. ինչպես էր բժիշկ Բուռնազյանը պաշտպանում ճառագայթումից

Խոսելով տոնի նշանակության մասին` Ռիբինսկին նշեց, որ Հաղթանակի օրը թույլ է տալիս ևս մեկ անգամ հիշել պատերազմ տեսած հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաև նրանց, ովքեր չեն վերադարձել։

«Լուսավոր տոնի նախաշեմին մենք ավելի զգացմունքային ենք դառնում։ Այս տոնը հիշեցնում է պատերազմի բովով անցած ու պատերազմից չվերադարձած մեր հարազատներին», – ասաց Ռիբինսկին։

Նրա խոսքով` հատկապես արդիական է այդ տոնի մասին խոսել հայկական հողի վրա, որը Հայրենական մեծ պատերազմի բազում հերոսներ է տվել։

Նա ընդգծեց, որ ավելի քան 650 հազար հայ ռազմաճակատ են մեկնել, բայց վերադարձել են միայն կեսը։

Հիշեցնենք` Հայաստանում այսօր Հայրենական մեծ պատերազմի ընդամենը 410 վետերան է մնացել։

Լրահոս
0