Դավիթ Սանասարյանի գործով սենսացիոն տեսանյութ է շրջանառվում. «168 ժամ»

© Sputnik / Asatur YesayantsГлава гос.контрольной службы Давид Санасарян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн
Глава гос.контрольной службы Давид Санасарян на заседании правительства Армении (6 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ըստ տարածված լուրերի` իշխանական կուլիսներում Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորող տեսանյութ կա, որը Վանեցյանը ներկայացրել է Փաշինյանին։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է ոչ միայն ցուցմունքներով ու առերեսումներով, այլև տեսանյութով։ Այս մասին հայտնում է «168 ժամ» օրաթերթը։

Ըստ թերթի աղբյուրների՝ աղմկահարույց այս քրեական գործի քննության այն փուլում, երբ ըստ ԱԱԾ-ի՝ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմացել է և փաստարկներ պահանջել ԱԱԾ տնօրենից:

«Ի պատասխան Արթուր Վանեցյանը վարչապետի սեղանին է դրել ոչ միայն տրցակներով նյութեր, այլև տեսանյութ, որում հստակ երևում է Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը»,– գրում է թերթը:

Ըստ նույն աղբյուրների` անցած շաբաթ կառավարական ամառանոց Փաշինյանի հետ Սանասարյանին հանդիպման հրավիրելու առիթը հենց այս տեսանյութն է եղել: Փաշինյանը փորձել է տետ-ա-տետ խոսել և պարզաբանումներ պահանջել Սանասարյանից։

Թերթը հիշեցնում է` Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր հանդիպման փաստը, սակայն մանրամասներ չէր ներկայացրել:

Պարբերականը նաև չի բացառում, որ տեսանյութի մասին ինֆորմացիան հատուկ է դրվել շրջանառության մեջ՝ հանրային կարծիքի չեզոքացման նպատակով:

Հիշեցնենք` ապրիլի 18-ին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Սանասարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է շինծու։

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала